Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց համար հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու եւ արտոնությունների կիրառման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (գործել է մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը) 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքներ իրականացրած` մինչեւ այդ օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն կետով սահմանված գործարքների մասով ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց վրա:
Հոդված 3. Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված ֆիզիկական անձինք ազատվում են մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ իրականացրած` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» եւ (կամ) «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքների համար հաշվարկված եւ չվճարված տույժերի եւ տուգանքների վճարումից, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 աշխատանքային օրվա ընթացքում, կամ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարել են հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը:
Հոդված 4. Հարկային մարմնի կողմից վերահսկվող` սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված եկամուտների մասով առաջացած պարտավորությունների բռնագանձման կամ սնանկության վերաբերյալ դատարաններում գտնվող հայցերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված կատարողական թերթերը բավարարվում են պարտատիրոջ (լիազորված մարմնի) կողմից սույն օրենքով սահմանված կարգով վերահաշվարկված հայցապահանջի (պահանջի) չափով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի կողմից՝ գործարար միջավայրի բարելավման, իսկ մյուս կողմից՝ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման քաղաքականության իրականացմամբ:
2. Նախագծով առաջարկվող լուծումները.
Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է.
1. Հնարավորություն ստեղծել, որպեսզի առեւտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:
2. Առաջարկվում է ֆիզիկական անձանց համար իրականացնել եւս մեկ համաներում՝ կապված գույքի (ավտոմեքենա, բնակարան, առանձնատուն, արտադրական, հասարակական կամ այլ առեւտրային տարածք) օտարման գործարքներից առաջացող ԱԱՀ-ի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների հետ՝ պայմանով, որ օրենքի ընդունումից սկսած՝ 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը: Անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ շատերը չեն հասցրել օգտվել նախկին համաներումից եւ ներկայումս ունեն կուտակված հարկային պարտավորություններ: Մասնավորապես, 2016-2017թթ. նշված արտոնությունների կիրառումից հետո լիազոր մարմինների կողմից տրամադրվել են տեղեկություններ ֆիզիկական անձանց կողմից իրականացված գույքի օտարման գործարքների վերաբերյալ: Եթե այդ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին տրամադրվեին արտոնությունների տրամադրման ժամանակահատվածում, ապա նշված ֆիզիկական անձինք, իմանալով իրենց հարկային պարտավորությունների մասին, կարող էին օգտվել արտոնությունից:
3. Առաջարկվում է կարգավորել 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի գործունեությունը արտոնագրային հարկի համակարգից շրջանառության հարկի համակարգ տեղափոխելու հետ կապված խնդիրները, որպեսզի այս ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները կարողանան սահուն անցում կատարել հարկման նոր համակարգին:
4. Միաժամանակ, առաջարկվում է վերականգնել հանրային սննդի կազմակերպման ոլորտում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման դեպքերում կիրառվող տարբերակված պատասխանատվության միջոցները՝ հաշվի առնելով այն, որ 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի կազմակերպման գործունեության մասով հարկային պարտավորությունները հաշվարկվելու են իրացման շրջանառության հիման վրա:
5. Հաշվի առնելով այն, որ Հարկային օրենսգրքի ընդունմամբ էականորեն բարձրացել է Հայաստանի Հանրապետությունում հաշվառված թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար սահմանված բնապահպանական հարկի գծով բեռը՝ նախագծով առաջարկվում է այն նվազեցնել: Միաժամանակ, առաջարկվում է բնապահպանական հարկի մեծությունը կախվածության մեջ դնել ոչ միայն ավտոմեքենայի շարժիչի հզորությունից, այլ նաեւ ավտոմեքենայի արտադրության տարեթվից՝ նոր ավտոմեքենաների համար սահմանելով բնապահպանական հարկի ավելի ցածր դրույքաչափեր:
6. Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից վերացնել արտահանման ծրագրերի մասով շահութահարկի նվազեցված դրույքաչափերի կիրառության արտոնությունը (40 մլրդ. դրամ արտահանման ծավալի դեպքում՝ 5 տոկոս, 50 մլրդ. դրամ արտահանման ծավալի դեպքում՝ 2 տոկոս, ինչպես նաեւ արտերկրում շինարարական աշխատանքներ կատարող ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների հարկում 13 տոկոս դրույքաչափով) արտոնությունը, քանի որ այս համակարգը ասոցացվում է օֆշորային գոտու հատկանիշների հետ: Միաժամանակ, առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի հարկ վճարողները կարողանան դեռեւս մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը միանալ այս արտոնյալ համակարգին, որի պարագայում արտոնությունը կշարունակի գործել մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:
7. Առաջարկվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողներին ազատել ճանապարհային հարկից, եթե նշյալ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն մուտքի ամբողջ ժամանակահատվածում գտնվելու են Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում: Խնդիրը կայանում է նրանում, որ ճանապարհային հարկի վճարումից խուսափելու համար իրանական բեռնատարները չեն մտնում Հայաստանի Հանրապետության տարածք, ինչի արդյունքում բեռնափոխադրումների հետ կապված բոլոր հարակից ծառայությունները (բեռնում, բեռնաթափում, պահեստավորում, փաթեթավորում, կշռում եւ այլն) մատուցվում են իրանական կողմի տարածքում:
8. Առաջարկվում է անշարժ գույքի միասնական հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի ներդրումը հետաձգել մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը՝ մինչեւ այդ շարունակելով կիրառել գույքահարկի եւ հողի հարկի համակարգերը: Խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ նոր համակարգերի ներդրումը ենթադրում է մեծ ծավալի նախապատրաստական աշխատանքների կատարում Կադաստրի պետական կոմիտեի եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Բացի այդ, նախատեսում ենք հանդես գալ գույքային հարկերի համակարգը վերանայելու սկզբունքային առաջարկություններով, հետեւաբար նպատակահարմար է 2020 թվականի հունվարի 1-ից նոր գույքային հարկերի համակարգի կիրառությունն սկսել արդեն իսկ վերանայված սկզբունքներով:
9. Առաջարկվում է տրանսֆերային գնոգայացման համակարգի կիրառությունը հետաձգել մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը, քանի որ նախ անհրաժեշտ է մշակել եւ ընդունել այս համակարգի կիրառությունն ապահովող՝ Կառավարության մի շարք որոշումների նախագծեր, եւ երկրորդ՝ այս ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տրանսֆերային գնագոյացման համակարգերի կիրառությունը բավական բարդ գործընթաց է անգամ զարգացած հարկային համակարգեր ունեցող երկրների համար, պահանջում է հարկային մարմնի եւ տնտեսավարող սուբյեկտների համապատասխան մասնագիտական ու ինստիտուցիոնալ կարողություններ:
10. Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարման համակարգ, ինչը հնարավորություն կընձեռի կրճատել հարկերի վճարման գործընթացի վրա ծախսվող ժամանակը:
11. Առաջարկվում է սահմանել, որ այսուհետ հարկային եւ մաքսային հարաբերություններ կարգավորող օրենսդրության մասով պաշտոնական պարզաբանումները տրամադրելու է ՀՀ ֆինանսների նախարարությունը, ինչը կերաշխավորի, որպեսզի նախարարության կողմից իրականացվող հարկային եւ մաքսային քաղաքականության հիմքում դրված ուղղությունները պահպանված լինեն նաեւ դրա գործնական կիրառության հարթությունում:
12. Առաջարկվում է սահմանել, որ եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հարկ վճարողները համարվում են փոխկապակցված, եւ հետեւաբար, շրջանառության հարկի համակարգից տեղափոխվում են ԱԱՀ-ի հարկման համակարգ, ապա հարկման համակարգի այդ տեղափոխությունը կատարվի ոչ թե հարկային մարմնի որոշումն ուժի մեջ մտնեու օրվանից, այլ այդ որոշումը կայացնելու տարվա սկզբից: Հակառակ պարագայում խուսափելու համար ԱԱՀ-ի դաշտում գործելուց, փոխկապակցված ճանաչված հարկ վճարողները պարզապես լուծարվում են, եւ դրանց փոխարեն ստեղծվում են նորերը եւ այդպես շարունակ:
Միաժամանակ, առաջարկվում է լուծել այս հարաբերություններում առկա իրավական խնդիրը եւ սահմանել, որ եթե դատարանի վճռով չեղյալ է ճանաչվում հարկային մարմնի ղեկավարի որոշումը, ապա հարկ վճարողը շրջանառության հարկ վճարողի կարգավիճակը վերականգնում է այն պահից, որ պահից որ կորցրել էր, եւ ոչ թե հաջորդ տարվա հունվարի 1-ից:
13. Առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ-ների առավելագույն գինը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:
14. Ապրանքների դրոշմավորման համակարգի հետ կապված՝ առաջարկվում է՝
15. Առաջարկվում է ակցիզային դրոշմանիշերի տրամադրման առավելագույն քանակությունները վերանայել՝ 5 միլիոն հատը ծխախոտի համար դարձնել 20 միլիոն հատ, 300 հազ. հատը ալկոհոլի համար դարձնել 1,2 միլիոն հատ, քանի որ ներկայումս առկա սահմանաչափերը հնարավորություն չեն ընձեռում, որպեսզի ապահովվի այս ապրանքների ներմուծման ու իրացման շղթայի անընդհատությունը:
16. Առաջարկվում է չգրանցված աշխատողների համար սահմանել միասնական 250 հազ. դրամի չափով տուգանք՝ ներկայումս սահմանված՝ չգրանցված աշխատողների քանակից կախված տարբերակված տուգանքների փոխարեն, քանի որ ներկայումս սահմանված տուգանքները մի կողմից ստեղծում են կոռուպցիոն ռիսկեր, մյուս կողմից՝ հնարավորություն չեն ընձեռում արդյունավետ պայքար մղել չգրանցված աշխատող պահելու երեւույթի դեմ:
17. Առաջարկվում է ներդնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցումների ուղարկման համակարգ, եւ միաժամանակ՝ վերանայել հարկային մարմնի կողմից արգելանքի կիրառության համակարգը՝ այն դարձնելով ինքնաշխատ:
18. Միաժամանակ, առաջարկվում է Հարկային օրենսգրքում կատարել խմբագրական փոփոխություններ եւ հստակեցումներ՝ հաշվի առնելով այն, որ օրենսգրքում առկա են որոշ կարգավորումներ, որոնք պարունակում են երկիմաստությունների, տարընկալումների եւ տարբեր կերպ մեկնաբանությունների ռիսկեր:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մի կողմից բարելավել գործարար միջավայրը, մյուս կողմից բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը, կատարելագործել ստվերային տնտեսության դեմ պայքարի գործիքակազմը:
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 2018 թվականի N 640 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈ-ԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-266-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2018 թ. հունիսի 12
Երեւան
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 11 -ի N 640 -Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Հարգանքով` |
|
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ |