ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3362
-13.06.2018, 20.06.2018-ՏՀ-011/1
(Լրամշակված տարբերակ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-180-Ն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասում «պետական կառավարման համակարգի մարմինը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ հարկային եւ մաքսային հարաբերություններ կարգավորող օրենսդրական ակտի կամ Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների, որոնք տրամադրում է Կառավարության կողմից լիազորված՝ ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմինը՝ իր կողմից սահմանված կարգով» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: