Armenian ARMSCII Armenian
Կ-3362-13.06.2018-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-180-Ն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասը «պետական կառավարման համակարգի մարմինը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ հարկային եւ մաքսային հարաբերություններ կարգավորող օրենսդրական ակտի կամ Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների, որոնք տրամադրում է Կառավարության կողմից լիազորված՝ ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմինը՝ իր սահմանած կարգով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: