Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի Աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով՝
«12. աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում, եթե աշխատողը հրաժարվում է փոփոխված պայմաններով շարունակել աշխատանքը»:
Հոդված 3. Օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասում ,113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ եւ 11-րդ կետերով, ինչպես նաեւ 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետովե բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ ,11-րդ եւ 12-րդ կետերով» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ մասի ,109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն:ե բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով:» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հիմնավորում
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք՝ իր հոլովաձեւերով) 109-րդ հոդվածը, սահմանելով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը, ներառում է նաեւ աշխատանքի էական պայմանները փոփոխվելու առթիվ աշխատանքը շարունակելուց հրաժարվելու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծումը: Ըստ Օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ,աշխատանքի էական պայմաններն են՝ աշխատանքի վայրը, աշխատանքի վարձատրության չափը եւ (կամ) այն որոշելու ձեւը, արտոնությունները, աշխատաժամանակի (աշխատանքի եւ հանգստի) ռեժիմը, տարակարգերը եւ պաշտոնների անվանումները, աշխատանքային պայմանագրի տեսակըե: Այսինքն՝ եթե աշխատանքի էական պայմանները փոխվում են, եւ աշխատողը չի տալիս իր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու վերաբերյալ, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է: Ըստ այդմ, Օրենսգրքով սահմանված այս հիմքը, ըստ էության, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմք է, բայց քանի որ նախատեսված է 109-րդ հոդվածով, գործատուն այս հիմքով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը, իսկ աշխատողը չի կարող օգտվել նույն Օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված երաշխիքներից, օրինակ՝ գործատուն կարող է աշխատողի արձակուրդում գտնվելու ընթացքում աշխատանքի որեւէ էական պայման փոփոխել, ինչի հետ չհամաձայնելու դեպքում աշխատողը կարող է առանց խոչընդոտի ազատվել աշխատանքից, եւ քանի որ այս հիմքը նախատեսված է Օրենսգրքի 109-րդ, այլ ոչ թե 113-րդ հոդվածով, աշխատողը չի կարողանում պաշտպանվել Օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված երաշխիքներով:
Ակնկալվող արդյունքն է, որ աշխատողները, ում հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատանքի էական պայմանները փոփոխելու առիթով աշխատանքը չշարունակելու պատճառով, իրականում օգտվեն գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում աշխատողի Օրենսգրքով սահմանված երաշխիքներից:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
Ազգային Ժողովի նախագահ
պրն. Արա Բաբլոյանին
Մեծարգո պարոն նախագահ.
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Գրությանը կից ներկայացվում է՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Գեւորգ Պետրոսյան)
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
Ազգային ժողովի պատգամավորներ՝
Գեւորգ Պետրոսյան /075/
Միքայել Մելքումյան /063/
Նաիրա Զոհրաբյան /061/
Նորա Առուստամյան /082/
Վահե Էնֆիաջյան /069/
Հակոբ Նազարյան /077/
Արթուր Մանուկյան /067/
Լուիզա Սարգսյան /068/
Իվետա Տոնոյան /066/
Շաքե Իսայան /073/