Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-330-11.06.2018,19.06.2018-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-424 օրենքի, (այսուհետ՝ օրենք) 13-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«2. Լիազորված մարմինն իրականացնում է հետեւյալ գործառույթները՝

1) սույն օրենքով սահմանված բարեգործության նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերը որպես բարեգործական որակում եւ գրանցում.

2) ծրագրի՝ բարեգործական որակումը փոփոխելը (չեղյալ ճանաչելը), իսկ եթե նման որակումը բխում է այլ իրավական ակտից, ապա այդ որակումը փոփոխելու մասին առաջարկություն ներկայացնելը տվյալ իրավական ակտն ընդունած մարմին.

3) որպես բարեգործական որակված ծրագրերի հետ անմիջականորեն կապված եւ դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների եւ ծառայությունների շրջանակը որոշելը.

4) որպես բարեգործական որակված ծրագրերի վարչական ռեգիստրը վարելը, ներառյալ բարեգործական ծրագրերը գրանցելը, բարեգործական աջակցության եւ կամավորների կատարած աշխատանքի հաշվառումը վարելը.

5) որպես բարեգործական որակված ծրագրերի ընթացքի եւ ավարտի վերաբերյալ տեղեկատվություն ստանալը.

6) դրամական եւ բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները սահմանված ժամկետներում չօգտագործվելու դեպքում դրանց օգտագործման ժամկետների երկարաձգումը մինչեւ վեց ամիս ժամկետով.

7) բարեգործական ծրագրերի իրականացման փորձի ուսումնասիրությունը, դրանց արդյունավետության բարձրացման միջոցներ ձեռնարկելը, այդ թվում՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, ներառյալ ստուգում անցկացնելու վերաբերյալ համապատասխան պետական մարմիններ միջնորդություններ ներկայացնելը.

8) որպես բարեգործական որակված ծրագրերի ավարտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության քննարկումը եւ ծրագրի իրականացման հավաստումը.

9) բարեգործության կարգով Հայաստանի Հանրապետության ստացված ապրանքների հաշվառման ու բաշխման աշխատանքները կազմակերպելը՝ Կառավարության՝ տվյալ ապրանքների տնօրինման մասին որոշման համապատասխան.

10) բարեգործության բնագավառում հրապարակայնություն ապահովելը.

11) սույն օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացումը:».

2) 2-րդ մասից հետո լրացնել 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ եւ 2.4-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Ծրագիրը բարեգործական որակելու հարցը կարող է դրվել այն դեպքերում, երբ ծրագիրն իրականացնող անձը՝

1) ակնկալում է սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված խրախուսում.

2) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա նախատեսում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից, եթե նշված արտոնությունները կամ վերը նշված որակումն ուղղակիորեն չեն բխում օրենսդրությունից կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից.

3) սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ակնկալում է Կառավարությունից կամ համապատասխան համայնքից ստանալ նյութատեխնիկական աջակցություն կամ դրամական օժանդակություն:

2.2. ՀՀ Վարչապետի որոշմամաբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկութնուններ է ներկայացնում սույն օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը եւ կանոնադրությունը հաստատվում է ՀՀ Վարչապետի որոշմամբ:

2.3. Բարեգործական որակման ենթակա չէ շահառություն ենթադրող, կուսակցություններին եւ առեւտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական եւ այլ միջոցների հատկացում ներառող կամ կազմակերպության՝ իր աշխատողների կամ իր առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի, կամ դրանց աշխատողների սպառողական պահանջմունքների բավարարման ծրագիրը: Բարեգործական որակման ենթակա չէ բարեգործական ծախսերի համար դրամական միջոցների ստացման՝ ապրանքների առուվաճառքի գործարք (դրամայնացում) ներառող ծրագիրը:

2.4. Հարկային արտոնությունների ստացման նկատառումով բարեգործական կարող են որակվել միայն այն ծրագրերը, որոնք իրականացվում են օտարերկրյա պետությունների, դրանց դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, դրանց ներկայացուցչությունների, միջազգային, օտարերկրյա եւ Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ բարեգործական), կրոնական ու նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից եւ նրանց ֆինանսական կամ այլ միջոցների հաշվին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ նախագիծը նպատակ ունի բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Մասնավորապես, նախագծով սահմանվում է, որ՝

1. ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնում սույն օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը եւ կանոնադրությունը հաստատվում է ՀՀ Վարչապետի որոշմամբ:

2. Նախագծով տրվում են լիազոր մարմնի գործառույթները, այդ թվում՝ օրենքով սահմանված բարեգործության նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերը որպես բարեգործական որակումն ու գրանցումը, ծրագրի՝ բարեգործական որակումը փոփոխելը (չեղյալ ճանաչելը), իսկ եթե նման որակումը բխում է այլ իրավական ակտից, ապա այդ որակումը փոփոխելու մասին առաջարկություն ներկայացնելը տվյալ իրավական ակտն ընդունած մարմին, բարեգործական ծրագրերի հետ անմիջականորեն կապված եւ դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների եւ ծառայությունների (այսուհետ՝ հարակից գործարքներ) շրջանակը որոշելը եւ այլն:

3. Միաժամանակ, սահամանվում է, թե որ ծրագրերն են ենթակա բարեգործական որակմանը եւ որոնք կարող են որակվել որպես հարկային արտոնություններ ստացող:

4. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով բարեգործական ծրագրերի շրջանակներում հարկային արտոնությունների տրամադրման վերաբերյալ դրույթները համապատասխանեցվել են «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դրույթների հետ:

ՏԵՂԵԿԱՆՔ

Օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:

ՏԵՂԵԿԱՆՔ

Օրենքների նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

«Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ