Armenian ARMSCII Armenian
Կ-1056-05.01.2007-ՍԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի թիվ ՀՕ-334 օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի  առաջին պարբերությունում «սպասարկման» բառից հետո լրացնել «եւ պահպանման» բառերը եւ «2 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը» բառերով:

Հոդված 2.  Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու  մասին»  ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացվող ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 2093-Ն որոշման 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 113-րդ կետի հանձնարարականների շրջանակներում:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նշված ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին շենքի սպասարկման եւ պահպանման համար անհրաժեշտ հողամասերի  փոխանցման հետ կապված հարցերի կարգավորմամբ: