Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3301-19.06.2018-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 10-ի ՀՕ-165-Ն հարկայի օրենսգրքի 172-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում եւ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ նախագիծը նպատակ ունի բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Մասնավորապես, նախագծով սահմանվում է, որ՝

1. ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնում սույն օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը եւ կանոնադրությունը հաստատվում է ՀՀ Վարչապետի որոշմամբ:

2. Նախագծով տրվում են լիազոր մարմնի գործառույթները, այդ թվում՝ օրենքով սահմանված բարեգործության նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերը որպես բարեգործական որակումն ու գրանցումը, ծրագրի՝ բարեգործական որակումը փոփոխելը (չեղյալ ճանաչելը), իսկ եթե նման որակումը բխում է այլ իրավական ակտից, ապա այդ որակումը փոփոխելու մասին առաջարկություն ներկայացնելը տվյալ իրավական ակտն ընդունած մարմին, բարեգործական ծրագրերի հետ անմիջականորեն կապված եւ դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների եւ ծառայությունների (այսուհետ՝ հարակից գործարքներ) շրջանակը որոշելը եւ այլն:

3. Միաժամանակ, սահամանվում է, թե որ ծրագրերն են ենթակա բարեգործական որակմանը եւ որոնք կարող են որակվել որպես հարկային արտոնություններ ստացող:

4. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով բարեգործական ծրագրերի շրջանակներում հարկային արտոնությունների տրամադրման վերաբերյալ դրույթները համապատասխանեցվել են «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դրույթների հետ:

ՏԵՂԵԿԱՆՔ

Օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:

ՏԵՂԵԿԱՆՔ

Օրենքների նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

«Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ