Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3301-19.06.2018-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 10-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի 172-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում եւ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: