Հոդված 1. «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-97-Ն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «2018 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «2019 թվականի հունվարի 1-ը» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) ուժով նախատեսվում է ստեղծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, որի միջոցով կարող են ներկայացվել հանցագործության մասին անանուն հաղորդումներ: Օրենքի անցումային դրույթներին համապատասխան՝ հարթակը ենթակա է ստեղծման մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը:
Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը եւ վարման կարգը հաստատելու նպատակով ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 439-Ն որոշումը:
Այս համատեքստում հարկ է նշել, որ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը ստեղծելու եւ դրա պատշաճ գործարկումն ապահովելու ուղղությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարթակի տեխնիկական նկարագիրը հաստատվել է սույն թվականի ապրիլի 12-ին, իսկ գնման գործընթացների համար պահանջվում է բավականին երկար ժամանակ՝ ներկայումս շարունակվում են աշխատանքներ տարվել հարթակի առնչությամբ կատարվող գնումների գործընթացը կազմակերպելու եւ հարթակի ստեղծման ուղղությամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ միջոցներ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակով հաղորդում ներկայացրած անձանց անանունության երաշխավորմանն ուղղված կառուցակարգերի ապահովման ուղղությամբ՝ անհրաժեշտություն է առաջանում երկարաձգել հարթակի ստեղծման ժամկետը:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոխել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման ժամկետը:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի պատշաճ գործարկումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
«Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 4-ի N 732-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Հարգանքով` |
|
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ |