Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ -186) 19-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը լրացնել եւ շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«8. Կրթության բնագավառ
8.1. հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման համար |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
8.2. միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման համար |
բազային տուրքի25-ապատիկի չափով
|
8.3. հատուկ ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման համար |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
8.31 . նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով
|
8.4. միջին մասնագիտական կրթական ծրագրերի (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի) իրականացման համար` տարեկան
|
բազային տուրքի 150-ապատիկի չափով
|
8.5. բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի) իրականացման համար՝ տարեկան |
բազային տուրքի 300-ապատիկի չափով
|
Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։