Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.2-րդ հոդվածով.
«Հոդված 21.2. Համաներումը
1. Վարչական իրավախախտում կատարած անձը Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման մասին օրենքով կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել վարչական պատասխանատվությունից, իսկ վարչական տույժի ենթարկված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ վարչական տույժից:»:
Հոդված 2. Օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ամնիստիայի ակտի հրատարակումը» բառերը փոխարինել «համաներման մասին օրենքի ընդունումը» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ամնիստիայի ակտ հրատարակվելու դեպքում» բառերը փոխարինել «համաներման մասին օրենք ընդունվելու դեպքում» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: