Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-4981-07.02.2005-ՖՎ,ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը» սյունակի9-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 31 ենթակետով՝

31

նախնական (արհեստագործական) մասնագիտականկրթական ծրագրերիիրականացում

ԿՄ

Բ

Ա

-

-

-

-

-

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

Հիմնավորում

«Պետական տուրքի մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀօրենքներում (այսուհետեւ՝ օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունըպայմանավորված է մի շարք հանգամանքներով։

Այսպիսով, համաձայն «Կրթության մասին» օրենքի, կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեությունը ենթակա է լիցենզավորման։ Իսկ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված ենկրթության բնագավառում լիցենզավորման ենթական գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը։ «Լիցենզավորման մասին» օրենքում եւ հետեւաբար՝ նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում, նախնական (արհեստագործական) կրթության իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեություն չի համարվում։ Սակայն, համաձայն «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին կետի. «Օրենքով նախատեսված կրթական ծրագրեր կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում։ Նույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետում սահմանված է. «Մասնագիտական կրթական ծրագրերն են՝ 1) նախնական մասնագիտական (արհեստագործական). 2) միջին մասնագիտական. » եւ այլն։ Ուստի վերը նշված երկու օրենքներում էլ անհրաժեշտ է կատարել համապատասխան լրացումը եւ նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում նույնպես համարել լիցենզավորման ենթական գործունեություն։

Երկրորդը՝ համաձայն գործող «Պետական տուրքի մասին» օրենքի, բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից կրթական ծրագրերի իրականացման համար սահմանված է պետական տուրքի տարեկան վճար՝ բազային տուրքի 300-ապատիկի չափով։ Այսինքն, առանց հաշվի առնելու դրանց գտնվելու եւ գործելու տարածաշրջանը, ուսանողների թվաքանակը, մասնագիտությունները, տարեկան եկամուտը եւ այլ հանգամանքներ՝ հավասար դրույքաչափ է սահմանվել մասնագիտական կրթության երկու մակարդակների նկատմամբ։ Առաջվարկվող նախաձեռնությունըինչ որ չափով կարող է լուծել մասնագիտական կրթության մակարդակների տարանջատման հարցը, սակայն խնդրի հիմքում շարունակում է մնալ տվյալ ուսումնական հաստատության եկամուտների առկայության հարցը։ Չէ-որ նույնիսկ պետական ֆինասավորման ժամանակ նման նպատակային հատկացում չի արվում, իսկ արտաբյուջետային ֆինանսավորման աղբյուրների հիմանական մասը գոյանում է վճարովի ուսուցման համակարգից, այսինքն, ուսանողների վարձավճարներից։ Իսկ դրանք կարող են բավարար լինել, եթեառկա են բավարար թվով ուսանողներ։ Հետեւաբար, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններիեւ բարձրագույն ուսումնական հաստատությունների նկատմամբ պետական տուքրի հավասար դրույքաչափեր ճիշտ չէ կիրառվի։