Հոդված 1. Վավերացնել 2014թ. հունվարի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ» Համաձայնագիրը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ
Չեխիան հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկը: Հայաստանը շահարգրգռված է ընդլայնելու եւ խորացնելու Չեխիայի հետ համագործակցությունը քաղաքական, առեւտրատնտեական, գիտակրթական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով:
Վերջին տարիներին հայ-չեխական հարաբերություններում արձանագրվել է դրական դինամիկա: Ինտենսիվացել են քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական հարաբերությունները, ապակենտրոնացված համագործակցությունը, համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում, առեւտրատնտեսական, ռազմատեխնիկական, մշակութային, կրթական, առողջապահական, բնապահպանական եւ այլ ոլորտներում:
Հայաստանի եւ Չեխիայի մոտեցումներն ու տեսակետները հիմնականում համընկնում են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի շատ հարցերի շուրջ, ինչի արդյունքում երկկողմ հարաբերություններում ստեղծվել է փոխըմբռնման եւ փոխվստահության մթնոլորտ:
Հայաստանն ակնկալում է, որ հայ-չեխական համգործակցությունն էլ ավելի կընդլայնվի եւ կզարգանա, պայմանավորված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ եւ լիարժեք իրականացմամբ:
Չեխիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2017 թվականին:
2014թ. հունվարի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի նպատակն է խորացնել եւ ամրապնդել ոստիկանական համագործակցությունը հանցագործությունների կանխարգելման, բացահայտման եւ հանցագործություն կատարած անձանց պարզելու ուղղությամբ, մասնավորապես` ինչպես ռազմավարական եւ գործառնական տեղեկատվության փոխանակման, այնպես էլ բոլոր համապատասխան մակարդակների իրավասու մարմինների միջեւ անմիջական շփումների միջոցով: Համաձայնագիրը չի ներառում իրավական աջակցություն այն քրեական գործերով, որոնք կարգավորվում են հատուկ համաձայնագրով, որով Կողմերի Պետությունները պարտավորություններ ունեն:
Չեխական կողմի հետ անցկացվող հանդիպումների ընթացքում, չեխական կողմը հայցել է Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան քայլեր ձեռնարկել` Համաձայնագրի վավերացման գործընթացը ավարտելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը` 2014թ. հունվարի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔԸ
ՀՀ ԱԳՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 1111/1964-18 ԳՐՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագրի 3-րդ հոդվածը, համաձայն որի Կողմերի իրավասու մարմինները պետք է միմյանց տրամադրեն փոխադարձ աջակցություն` փոխանակելով անհատական եւ այլ տվյալներ եւ փաստաթղթեր` հակասում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներին, որի համաձայն` «Պետական մարմինների տնօրինության տակ գտնվող անձնական տվյալները կարող են փոխանցվել օտարերկրյա պետական մարմիններին միայն միջպետական պայմանագրերի շրջանակներում»:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չեխիայի Հանրապետության Կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության վրա դրվող ֆինանսական պարտավորությունների մասին
«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չեխիայի Հանրապետության Կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի 13-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանձնել լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2014թ. հունվարի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի 20-րդ հոդվածի համաձայն, այն ուժի մեջ կմտնի Կողմերի Պետությունների ներքին օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով միմյանց վերջին ծանուցումը ուղարկելուց 60 օր հետո:
Չեխական կողմից ստացվել է ծանուցում` Համաձայնագրի ուժի մեջմտնելու համար նախատեսված ներքին ընթացակարգերի կատարման մասին:
ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը
19 հուլիսի 2018 թվականի N 812 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ 2014 թվականի հունվարի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2018 թ. հուլիսի 24
Երեւան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2014թ. հունվարի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ» Համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ» Համաձայնագիրը, օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 812-Ա որոշումը, օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, համաձայնագրի վավերացման առնչությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության եւ համաձայնագրի եւ գործող օրենքների միջեւ հակասությունների բացակայության մասին, համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը (4 մայիսի 2018 թվականի ՍԴՈ-1413):
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ