Armenian ARMSCII Armenian
09.08.2018-

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Երվանդ Հենրիկի Խունդկարյանի թեկնածությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայտարարում եմ, որ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի երկրորդ նիստում:


2018թ. օգոստոսի 9
  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ