Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-499-07.02.2005-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, իրավակարգի եւ օրինականության ամրապնդման, ազգային անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանության գործում, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի եւ հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար։

Հոդված 2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի երկու աստիճան`

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ,

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ։

Հոդված 3. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգեւատրելու միջնորդությունները ներկայացվում են համապատասխան հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների կողմից։

Հոդված 4. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում` շքանշաններից հետո, մեդալների առկայության դեպքում` մեդալներից առաջ։

Հոդված 5. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին եւ 2-րդ աստիճանների մեդալների նկարագրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 6. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» եւ «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է հայրենիքի պաշտպանության, իրավակարգի եւ օրինականության ամրապնդման, ազգային անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանության գործում, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաեւ հայրենիքին մատուցած այլ ակնառու եւ բացառիկ ծառայությունները նշելու եւ անհատականացնելու անհրաժեշտությամբ: