Հոդված 1. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, իրավակարգի եւ օրինականության ամրապնդման, ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի եւ հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար։
Հոդված 2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի երկու աստիճան`
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»` 1-ին աստիճանի մեդալ,
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»` 2-րդ աստիճանի մեդալ։
Հոդված 3. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգեւատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները։
Հոդված 4. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում` շքանշաններից հետո, մեդալների առկայության դեպքում` մեդալներից առաջ։
Հոդված 5. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին եւ 2-րդ աստիճանների մեդալների նկարագրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հոդված 6. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: