Հոդված 1. «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին՝
1. հոդվածի 1-ին պարբերության «երկաթուղային,» բառից հետո լրացնել «տիեզերական,» բառը:
2. հոդվածը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ
«Տիեզերական տրանսպորտի գործունեություն՝ ցանկացած գործունեություն կապված տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման նպատակով աշխատանքների իրականացման, տիեզերական տեխնիկայի, տիեզերական նյութերի եւ տիեզերական տեխնոլոգիաների ստեղծում եւ օգտագործում (շահագործում):»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Միջազգային տիեզերական իրավունքի համաձայն տիեզերական իրավունքի հիմնական սուբյեկտներ են հանդիսանում պետությունները, քանի որ հենց նրանք են իրականացնում տիեզերական գործունեության հիմնական ծավալը։
Համաձայն Միջազգային տիեզերական իրավունքը չի բացառում ոչ կառավարական կազմակերպությունների կողմից տիեզերական գործունեություն իրականացնելու հնարավորությունը։ Այդ սուբյեկտները գործունեությունը իրականացնում են համապատասխան պետության թույլտվությամբ եւ մշտական վերահսկողությամբ։
Միջազգային տիեզերական իրավունքը հիմնվում է ընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքների վրա, ներառյալ ՄԱԿի կանոնադրությունը։ Միջազգային տիեզերական իրավունքում ձեւավորվել են հետեւյալ սկզբունքները՝ տիեզերական տարածության եւ երկնային մարմինների հետազոտման եւ օգտագործման ազատության, տիեզերական գործունեության համար պետությունների պատասխանատվության, տիեզերական տարածության եւ երկնային մարմինների ազգային յուրացման արգելման, տիեզերական տարածությանը եւ երկնային մարմիններին վնաս չպատճառելու սկզբունքները։ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ միացել է տիեզերական միջազգային պայմանագրերին:
Հաշվի առնելով վերը նշվածը, Տիեզերական ծրագրերի կատարման եւ Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել տիեզերական գործունեությունը, որը հնարավորություն կտա ոլորտը զարգացնել եւ ներգրավել ներդրումներ:
Ելնելով գործունեության առանձնահատկությունից եւ վերահսկողության անհարժեշտությունից, ինչես նաեւ միջազգային փորձի հիման վրա նախագծով առաջարկվում է տիեզերական գործունեությունը ներառել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը միացել է հետեւյալ միջազգային փաստաթղթղերին եւ ունի որոշակի պարտավորություններ՝
1. 22.04.1968 թ-ին ստորագրված` տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եվ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին համաձայնագիր
2. 27.01.1967 թ-ին ստորագրված` տիեզերական տարածության, այդ թվում` լուսնի եվ այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին պայմանագիր
3. 29.03.1972 թ-ին ստորագրված`տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին կոնվենցիայում
4. 18.12.1979 թ-ին ստորագրված՝ լուսնի եվ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին համաձայնագիր
5. 14.01.1975 թին ստորագրված՝ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին կոնվենցիա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջացնում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:
12 ապրիլի 2018 թվականի N 550 - Ա
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2018 թ. օգոստոսի 13 Երեւան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2018 թ. օգոստոսի 13 Երեւան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգանքով` | ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ |