Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության (29 մարտի 1994 թվականի, ՀՕ-95) օրենքի 11-րդ հոդվածը «մարտական ծառայության մեդալը» բառերից հետո լրացնել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալը» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: