Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3642-03.09.2018-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 40.3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ ընտրություններին առաջադրվելու համար «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ընտրական գրավի մեկ քառորդի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 40.6-րդ հոդվածում «գրանցամատյանը» բառից հետո լրացնել «սահմանված կարգով» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 40.7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունում «հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ)» բառերից հետո լրացնել «կամ կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), թեկնածուներին կամ հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերին վճարովի եթերաժամանակ տրամադրող այլ լրատվամիջոցներով» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 40.10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 40.15-րդ հոդվածով.

«Հոդված 40.15. Տեղամասային կենտրոնում գտնվելու կանոնները խախտելը

1. Քվեարկության նախապատրաստման, քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ տեղամասային կենտրոնում կամ քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասային կենտրոն պարբերաբար մտնելը (եթե գործողությունը շարունակվել է բանավոր նախազգուշացումից հետո) կամ տեղամասային կենտրոնում ապօրինի գտնվելը (եթե գործողությունը շարունակվել է տեղամասային կենտրոնը լքելու բանավոր պահանջի ներկայացումից հետո)՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

2. Քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձի կողմից օրենքով սահմանված կարգով իր վկայականը տեսանելի ձեւով չկրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 223-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 1-ին կետից «401-404, 40.6-40.14» թվերը հանել,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ.

«6) սույն օրենսգրքի 401-404 եւ 40.6 - 40.15 հոդվածներով նախատեսված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական մարմինների (պաշտոնատար անձանց) կամ համապատասխան ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուների կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերի հայցադիմումով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 254-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետում «40.13, 40.14,» թվերը փոխարինել «40.13 - 40.15» թվերով,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ պարբերություն.

«Սույն օրենսգրքի 401-404 եւ 40.6 -40.15 հոդվածներով նախատեսված դեպքերում համապատասխան ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, թեկնածուները կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, ինչպես նաեւ հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերը հայցադիմում են ներկայացնում անկախ իրավասու ընտրական հանձնաժողովի կողմից համապատասխան արձանագրություն կազմած լինելու կամ չլինելու հանգամանքից:»:

Հոդված 8. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 4-րդ մասում «40.13 եւ 40.14» թվերը փոխարինել «40.13-40.15» թվերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: