ԳԼՈՒԽ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագները եւ այդ վնասի հատուցման չափի հաշվարկման կարգը :
ԳԼՈՒԽ II.
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Հոդված 2. Կենդանական աշխարհի պահպանության եւ օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ
Սույն օրենքով կենդանական աշխարհի պահպանության եւ օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են հանդիսանում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ներքոհիշյալ գործողությունները `
1) Առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված լիցենզիաների /թույլտվությունների/, կնքված պայմանագրերի եւ դրանցով սահմանված պայմանների խախտմամբ իրականացվող կենսապաշարների օգտագործում:
2) Պարարտանյութերի եւ այլ պատրաստուկների, թունանյութերի չկանոնակարգված օգտագործում, որի արդյունքում վնաս է հասցվում (պատճառվում) կենդանական աշխարհին :
3) Հազվագյուտ, անհետացող եւ Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց ձվերի, բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացում եւ (կամ) այնպիսի գործողությունների կատարում, որը հանգեցնում է դրանց թվաքանակի կրճատմանը եւ ապրելավայրերի վատթարացմանը :
4) Հայասատանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված որսի եւ ձկնորսության կատարման կանոնների խախտումներ,
5) Կենդանական աշխարհի օգտագործման եւ պահպանության գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումներ, որոնց արդյունքում վնաս է հասցվում (պատճառվում) կենդանական աշխարհին :
Սույն օրենքով կենդանական աշխարհի նկատմամբ կատարված իրավախախտում չեն համարվում անձի կյանքին, առողջությանը կամ սեփականությանը սպառնացող վտանգը վերացնելու նպատակով կատարված գործողություները :
Հոդված 3 . Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագները
Սահմանել բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման հետեւյալ սակագները`
1. Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի եւ (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի ( անկախ տարիքից) համար ՝ ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով՝
ա/ կաթնասունների համար`
լայնականջ ոզնի | ||
հարավային պայտաքիթ | ||
մեհելիի պայտաքիթ | ||
նատերերի գիշերային չղջիկ | ||
ասիական լայնականջ չղջիկ | ||
սովորական երկարաթեւ չղջիկ | ||
ծալքաշրթունք լայնականջ չղջիկ | ||
հնդկական վայրենակերպ կամ մացարախոզ | ||
կովկասյան մկնիկ | ||
հարավային ավազամուկ | ||
անդրկովկասյան գորշ արջ | ||
հարավռուսական խայտաքիս | ||
կովկասյան ջրասամույր | ||
կովկասյան անտառակատու | ||
առաջավորասիական ընձառյուծ | ||
մանուլ | ||
բեզոարյան այծ | ||
հայկական մուֆլոն |
վարդագույն հավալուսն | ||
գանգրափետուր հավալուսն | ||
մեծ ձկնկուլ | ||
մեծ սպիտակ տառեխ | ||
փոքր ձկնկուլ | ||
տարգալկտուց | ||
քաջահավ | ||
սովորական ֆլամինգո | ||
մոխրագույն սագ | ||
թշշան կարապ | ||
կանչող կարապ | ||
խայտաբղետ բադ | ||
մոխրագույն բադ | ||
լայնաքիթ բադ | ||
մարմարյա մրտիմն | ||
տուրպան | ||
սավկա | ||
սովորական ջրարծիվ | ||
սովորական կարմիր ցին | ||
սովորական դաշտային մկնաբազե | ||
տափաստանային մկնաբազե | ||
մարգագետնային մկնաբազե | ||
եվրոպական տյուվիկ | ||
եվրոպական օձակեր | ||
եվրոպական տափաստանային արծիվ | ||
սովորական բլրային արծիվ | ||
հարավեվրոպական բերկուտ | ||
սովորական սպիտակապոչ արծիվ | ||
նախասիական մորուքավոր արծիվ | ||
սեւ անգղ | ||
սովորական սպիտակագլուխ անգղ | ||
սովորական բալոբան | ||
եվրոպական միջերկրածովային բազե | ||
կովկասյան սապսան | ||
սովորական աղավնաբազե | ||
սովորական մանրաբազե | ||
կովկասյան մարեհավ | ||
կասպիական հնդկահավ | ||
մոխրագույն կռունկ | ||
ճախրուկ | ||
կտցար ոտնացուպիկ | ||
բզակտուց | ||
կտցար կաչաղակ | ||
հայկական արծաթափայլ որոր | ||
կովկասյան թավոտն բվիկ | ||
պարսկական կանաչ մեղվակեր | ||
արեւմտյան սեւ փայտփոր | ||
արեւելյան կարմրագլուխ շամփրուկ | ||
եվրոպական ալպիական ճայ | ||
եվրոպական սեւ ագռավ | ||
եվրոպական ճուռականման շահրիկ | ||
երգող շահրիկ | ||
սեւավիզ քարաթռչնիկ | ||
ասիական շիկապոչ քարաթռչնիկ | ||
խայտաբղետ ժայռային կեռնեխ | ||
եվրոպական կապույտ ժայռային կեռնեխ | ||
իրանական կապտափող | ||
իրանական սովորական ճոճհավ | ||
սպիտակափող սոխակ | ||
միջերկրածովային երաշտահավ | ||
հայկական մեծ ժայռասիտեղ | ||
կարմրաթեւ պատասող | ||
ալպիական սերինոս | ||
կարճամատ ճնճղուկ | ||
նախասիական անապատային խածկտիկ | ||
ժայռային վարսակուկ | ||
կարմրակտուց վարսակուկ |
միջերկրածովային կրիա | ||
անդրկովկասյան տակիրային կլորագլուխ | ||
խայտաբղետ մողեսիկ | ||
երկարաոտ սցինկ | ||
ոսկեգույն մաբույա | ||
չեռնովի մերկաչք | ||
փոքրասիական մողես | ||
անդրկովկասյան սահնօձ | ||
սեւագլուխ ռինխոկալամուս | ||
կովկասյան կատվաօձ | ||
հայկական իժ |
սիրիական սխտորագորտ | ||
իշխան Սեւանի | ||
Սեւանի բեղլու |
ա/ կաթնասունների համար`
գորշուկ, կզաքիս, աքիս | ||
ոզնի, չղջիկներ | ||
մշամուկ, ճահճակուղբ | ||
նապաստակ, սկյուռ | ||
լուսան, տափաստանային կատու, եղեգնակատու | ||
ազնվացեղ եղջերու | ||
այծյամ | ||
վայրի խոզ | ||
զոլավոր բորենի |
բ/ թռչունների համար`
փասյան, թուրաջ | ||
հոպոպ, ջրածիծառ | ||
մոխրագույն կաքավ | ||
կաքավ | ||
մեծ արոս | ||
գեղանի արոս | ||
փոքր արոս | ||
մյուս ցերեկային եւ գիշերային գիշատիչներ | ||
մյուս սագեր | ||
բադեր | ||
սեւ փարփար | ||
լոր | ||
աղավնիներ | ||
հոպոպ | ||
կկու | ||
մանգաղաթեւավորներ | ||
այծկիթ | ||
մյուս թռչունների տեսակներ (բացի կաչաղակից, ագռավից, ճնճղուկից) |
գ/ սողունների, երկկենցաղների եւ ձկների համար`
գյուրզա | ||
այլ տեսակի օձեր | ||
այլ տեսակի մողեսներ | ||
գետի իշխան կարմրախայտ | ||
այլ տեսակի ձկներ | ||
այլ տեսակի երկկենցաղներ |
Հոդված 4 . Բուսական աշխարհի պահպանության եւ օգտագործման բնապահպանական իրավախախտումներ
Սույն օրենքով բուսական աշխարհի պահպանության եւ օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են հանդիսանում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ներքոհիշյալ գործողությունները `
1) Բուսական աշխարհի օբյեկտների եւ աճելավայրերի անվտանգության, ինչպես նաեւ բուսական ծածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ եւ ռեկրեացիոն հատկությունների անխաթարության խախտումը (չապահովումը),
2) Ծառերի եւ թփերի ( այդ թվում` բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում տնկված եւ (կամ) աճող) ապօրինի հատում եւ (կամ) մասնակի վնասում :
3) Հրկիզելու եւ (կամ) կրակի հետ անփույթ վարվելու արդյունքում բուսական աշխարհի ոչնչացում եւ (կամ) աճի դադարեցման աստիճանի վնասում :
4) Հազվագյուտ, անհետացող եւ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերի , նրանց մասերի ոչնչացում եւ (կամ) այնպիսի գործողությունների կատարում, որը հանգեցնում է դրանց թվաքանակի կրճատմանը եւ աճելավայրերի վատթարացմանը :
5) Հանքային պարարտանյութերի եւ թունաքիմիկատների չկանոնակարգված օգտագործմամբ, աղտոտված ջրերով, քիմիական նյութերով, արդյունաբերական եւ կոմունալ-կենցաղային արտանետումներով եւ թափոններով բուսական աշխարհի ոչնչացում եւ (կամ) վնասում :
6) Բնական արոտավայրերում, անտառներում եւ պետական անտառային ֆոնդի ոչ անտառածածկ տարածքներում ինքնակամ խոտհունձ եւ անասունների արածեցում :
7) Անտառային կուլտուրաների, անտառային պլանտացիաներում եւ տնկարաններում աճեցված տնկիների կամ ցանքսի, ինչպես նաեւ անտառվերականգնման համար նախատեսված տարածքներում բնական վերաճի կամ ինքնացանի ոչնչացում եւ (կամ) վնասում :
8) Բույսերի եւ դրանց առանձին մասերի ինքնակամ հավաքում ։
9) Բուսական աշխարհի օգտագործման եւ պահպանության գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումներ, որոնց արդյունքում վնաս է հասցվում (պատճառվում) բուսական աշխարհին :
Սույն օրենքով բուսական աշխարհի նկատմամբ կատարված իրավախախտում չեն համարվում անձի կյանքին, առողջությանը կամ սեփականությանը սպառնացող վտանգը վերացնելու նպատակով կատարված գործողություները :
Հոդված 5 . Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագները
Սահմանել բնապահպանական իրավախախտումների հետեւանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման հետեւյալ սակագները`
1. Ծառերի եւ թփերի հատման, ոչնչացման եւ մինչեւ աճի դադարեցման աստիճանը վնասման դեպքում` յուրաքանչյուր միավորի համար` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով՝
ա/ արժեքավոր եւ հազվագյուտ տեսակներ ըստ ծառի կոճղի տրամագծի` սանտիմետրերով ՝
Մինչեւ 4
|
||
4.1 - 8.0
|
||
8.1 - 12.0
|
||
12.1 - 16.0
|
||
16.1 - 20.0
|
||
20.1 - 24.0
|
||
24.1 - 28.0
|
||
28.1 - 30
|
||
30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար
|
բ/ այլ տեսակներ ըստ ծառի կոճղի տրամագծի` սանտիմետրերով ՝
Մինչեւ 4
|
||
4.1 - 8.0
|
||
8.1 - 12.0
|
||
12.1 - 16.0
|
||
16.1 - 20.0
|
||
20.1 - 24.0
|
||
24.1 - 28.0
|
||
28.1 - 30
|
||
30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար
|
գ/ դեկորատիվ եւ տեխնիկական կուլտուրաների յուրաքանչյուր բույսի
համար
արժեքավոր տեսակներ | ||
այլ տեսակներ |
Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ծառատեսակների եւ թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերում բերված սակագների տասնապատիկի չափով։
Բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում եւ անտառպարկերում ծառատեսակների եւ թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերում բերված սակագների հնգապատիկի չափով։
Արհեստական անտառներում, բնակավայրերի ընդհանուր օգտագործման վայրերի ծառատեսակների եւ թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերում բերված սակագների եռապատիկի չափով։
Սույն օրենքով հազվագյուտ տեսակներին են պատկանում` հունական ընկուզենին, արջատխլին, սոսին, գիհին, կարմրածառ եւ պտղատու ծառատեսակները :
Սույն օրենքով արժեքավոր տեսակներին են պատկանում` կաղնին, հաճարենին, հացենին, լորենին եւ սոճենին :
Արմատից կտրված, ինչպես նաեւ հողմնակործան քամիներից թափված կամ ինքնակամ հատված ցցաչոր ծառերի հափշտակման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերում բերված սակագների հիսուն տոկոսի չափով :
2. Անտառային կուլտուրաների, անտառվերականգնման նպատակով բնական ծագում ունեցող մատղաշ ծառերի, ինքնացանի ոչնչացման եւ վնասման դեպքում` յուրաքանչյուր հեկտարի համար` ըստ վնասված կամ ոչնչացված անտառային կուլտուրաների բնական ծագում ունեցող մատղաշ ծառերի եւ ինքնացանի տարիքի` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով՝
Մինչեւ 5 տարեկան
|
||
6 - 10 տարեկան
|
10 տարեկանից բարձրի դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին կետում բերված սակագներով :
3. Բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում եւ անտառպուրակներում, անտառպտղատու, անտառսերմնային եւ ընկուզապտղային տնտեսություններում պտուղների , հատապտուղների, սնկերի, սերմերի, դեղաբույսերի եւ այլ օգտակար բույսերի ինքնակամ հավաքի դեպքում` յուրաքանչյուր կիլոգրամի համար` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով՝
Հունական ընկույզ | ||
Հաճար, կաղին | ||
Տանձ, խնձոր | ||
Այլ պտուղներ , հատապտուղներ, սերմեր, սնկեր, դեղաբույսեր եւ այլ օգտակար բույսեր |
4. Անտառային ֆոնդի հողերում եւ բնական արոտավայրերում ապօրինի խոտհունձի հետեւանքով վնասված յուրաքանչյուր հեկտարի համար` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով՝
մշակված հողեր | 600.0
|
|
բնական արոտավայրեր` բարելավված | 300.0
|
|
բնական արոտավայրեր` առանց բարելավման | 150.0
|
|
խոտհարքներից եւ արոտավայրերից դուրս տարածքներ | 350
|
5. Կենդանիների ապօրինի արածեցման համար յուրաքանչյուր գլխի համար` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով՝
ա/ արոտային հանդակներ
Խոշոր եղջերավոր անասուններ եւ ձիեր | 6.0
|
|
Մատղաշ տարիքի խոշոր եղջերավոր անասուններ եւ ձիեր, ինչպես նաեւ մանր եղջերավոր անասուններ, այծեր | 4.0
|
բ/ ոչ արոտային հանդակներ`
Խոշոր եղջերավոր անասուններ եւ ձիեր | 8.0
|
|
Մատղաշ տարիքի խոշոր եղջերավոր անասուններ եւ ձիեր, ինչպես նաեւ մանր եղջերավոր անասուններ, այծեր | 6.0
|
Եթե անասունների ապօրինի արածեցման կամ ապօրինի խոտհունձի դեպքում վնասվել կամ ոչնչացվել են անտառային կուլտուրաներ, բնական ծագումով մատղաշ ծառեր, կամ ինքնացան, ապա վնասի հատուցման չափը հաշվարկվում է որպես սույն հոդվածի 1-ից 5-րդ մասերում նշված խախտումների համար սույն օրենքով սահմանված կարգով եւ սակագներով հաշվարկված առանձին վնասի հատուցման չափերի հանրագումար:
6. Անտառային տնկարաններում ` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով՝
ա/ ցանքսի ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր hեկտարի համար` 12 000.0
բ/ տնկիների ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր հատի համար`
տնկիներ՝ մինչեւ 5 տարեկան | ||
5-ից բարձր տարիքի անտառկազմող տնկիներ | ||
5-ից բարձր տարիքի դեկորատիվ եւ տեխնիկական տնկիներ |
7. Անտառային պլանտացիաներում բոլոր տեսակի տնկիների գծով ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր hատի համար` 10.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով :
8. Անտառային ֆոնդի հողերի եւ բնական արոտավայրերի աղտոտման համար յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով `
կենցաղային եւ սննդի աղբով աղտոտելու համար | ||
կենցաղային աղբի, շինարարական եւ արդյունաբերական թափոնների ինքնակամ տեղադրման համար |
9. Անտառային ֆոնդի հողերի ապօրինի օգտագործման համար՝ ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով`
զավթված տարածքների յուրաքանչյուր հեկտարի համար | |
ապօրինի շինություններով զբաղեցրած յուրաքանչյուր քառակուսի մետրի համար | |
հողի ապօրինի դուրսբերման յուրաքանչյուր խորանարդ մետրի համար |
Հոդված 6. Դրամի փոխարժեքի հաշվարկման կարգը
Սույն գլխում ներառված սակագները հայկական դրամով հաշվարկելիս որպես համարժեք կիրառվում է վնասի հատուցման չափի հաշվարկման օրվան նախորդող օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքը :
ԳԼՈՒԽ III.
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳ
Հոդված 7. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման կարգը
1. Սույն օրենքի 2-րդ եւ 4-րդ հոդվածներում նշված բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը հաշվարկվում է ելնելով բուսական եւ կենդանական աշխարհի վնասված ( ոչնչացված) օբյեկտների քանակից եւ (կամ) ծավալից ու սույն օրենքի 2 -րդ գլխով սահմանված սակագներից :
2. Կենդանիների բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացման յուրաքանչյուր դեպքի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով :
3. Կենդանիների վնասման ժամանակ, երբ դա չի հանգեցնում դրանց վախճանի, վնասման յուրաքանչյուր դեպքի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների 50 տոկոսի չափով :
4. Թռչունների կամ սողունների յուրաքանչյուր ձվի ապօրինի հավաքման եւ (կամ) ոչնչացման համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների 50 տոկոսի չափով :
5. Կեղծված, չհիմնավորված, ակնհայտ սուտ տեղեկատվության հիման վրա տրամադրված լիցենզիաների (թույլտվությունների) եւ կնքված պայմանագրերի հիման վրա իրականացված որսի արդյունքում սպանված (որսված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով :
6. Այլ անձին տրված լիցենզիաների (թույլտվությունների) հիման վրա կատարված որսի (բացառությամբ կոլեկտիվ որսի դեպքերից) արդյունքում սպանված (որսված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար սույն օրենքի 4 -րդ գլխով սահմանված սակագների կրկնապատիկի չափով :
7. Բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսապաշարների ապօրինի օգտագործման հետեւանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը սպանված (որսված, ոչնչացված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար սույն օրենքի 4 -րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով :
8. Ապօրինի որսված, հավաքված եւ (կամ) մթերված Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների եւ բույսերի տեսակների վաճառքի, գնման, ձեռքբերման, փոխանակման, արտահանման եւ ներմուծման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար սույն օրենքի 2 -րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով :
9. Ապօրինի մթերված փայտանյութը եւ դրանցից արտադրված արտադրատեսակները անտառից դուրս ընկած տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառի կառավարման լիազոր մարմնի կողմից ծառի համապատասխան տեսակների ներքեւի պահեստից բացթողնման եւ փայտանյութի վերամշակումից ստացվող արտադրատեսակների համար սահմանված գների կրկնապատիկի չափով :
10. Ապօրինի ծառահատումների փաստը հատված ծառերի (կոճղերի ) տեսքով հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է ծառի համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար սույն օրենքի 2 -րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով :
11. Սույն հոդվածի 1-ից 10-րդ մասերի համաձայն հաշվարկված բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը ներառում է վնասված գույքի արժեքը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հաշվարկված կենսապաշարների օգտագործման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի գումարը :
Հոդված 8. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը
Սույն օրենքի համաձայն բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը կատարում են բնապահպանական պետական տեսուչները ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական օրենսդրության խախտման վերաբերյալ արձանագրության կազմման շրջանակներում` որպես արձանագրության անբաժանելի հավելված :
Հոդված 9. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի գանձման կարգը
1. Սույն օրենքի համաձայն բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի պետական բյուջե գանձումը կատարվում է բնապահպանական տեսչական մարմնի կողմից իրավախախտման դեպքի վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա :
2. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ արձանագրված գումարը իրավախախտողի կողմից համապատասխան արձանագրությունը ստանալուց հետո 10 օրյա ժամկետում բանկային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ինքնակամ չվճարելու դեպքում գումարի վճարումն ապահովվում է դատական կարգով` տեսչական մարմնի ներկայացված հայցի հիման վրա :
ԳԼՈՒԽ IV.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 10. Oրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից :
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագների մասին» ՀՀ օրենքի ընդունման
«Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագների մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Աղքատության ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004 2006 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» No 100-Ն որոշմամբ հաստատված Ցանկի 291-րդ կետով նախատեսված միջոցառման կատարումն ապահովելու համար` նպատակ ունենալով կանոնակարգել բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկման հարցերը` սահմանելով `