Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-500-07.02.2005-ՍԱ,ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագները եւ այդ վնասի հատուցման չափի հաշվարկման եւ գանձման կարգը :

ԳԼՈՒԽ II.

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ

Հոդված 2. Կենդանական աշխարհի պահպանության եւ օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ

Սույն օրենքով կենդանական աշխարհի պահպանության եւ օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են հանդիսանում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ներքոհիշյալ գործողությունները `

1) Առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված լիցենզիաների /թույլտվությունների/, կնքված պայմանագրերի եւ դրանցով սահմանված պայմանների խախտմամբ իրականացվող կենսապաշարների օգտագործում :

2) Պարարտանյութերի եւ այլ պատրաստուկների, թունանյութերի չկանոնակարգված օգտագործում, որի արդյունքում վնաս է հասցվում (պատճառվում) կենդանական աշխարհին :

3) Հազվագյուտ, անհետացող եւ Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց ձվերի, բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացում եւ (կամ) այնպիսի գործողությունների կատարում, որը հանգեցնում է դրանց թվաքանակի կրճատմանը եւ ապրելավայրերի վատթարացմանը :

4) Հայասատանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված որսի եւ ձկնորսության կատարման կանոնների խախտումներ :

5) Կենդանական աշխարհի օգտագործման եւ պահպանության գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումներ, որոնց արդյունքում վնաս է հասցվում (պատճառվում) կենդանական աշխարհին :

Հոդված 3 . Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագները

Սահմանել բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման հետեւյալ սակագները`

1. Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի եւ (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի ( անկախ տարիքից) համար ՝

ա) կաթնասունների համար`

լայնականջ ոզնի
25 000
դրամ
հարավային պայտաքիթ
25 000
դրամ
մեհելիի պայտաքիթ
25 000
դրամ
նատերերի գիշերային չղջիկ
25 000
դրամ
ասիական լայնականջ չղջիկ
25 000
դրամ
սովորական երկարաթեւ չղջիկ
25 000
դրամ
ծալքաշրթունք լայնականջ չղջիկ
25 000
դրամ
հնդկական վայրենակերպ կամ մացարախոզ
25 000
դրամ
կովկասյան մկնիկ
25 000
դրամ
հարավային ավազամուկ
25 000
դրամ
անդրկովկասյան գորշ արջ
1 000 000
դրամ
հարավռուսական խայտաքիս
100 000
դրամ
կովկասյան ջրասամույր
500 000
դրամ
կովկասյան անտառակատու
200 000
դրամ
առաջավորասիական ընձառյուծ
3 000 000
դրամ
մանուլ
200 000
դրամ
բեզոարյան այծ
3 000 000
դրամ
հայկական մուֆլոն
3 000 000
դրամ

բ) թռչունների համար`
 

  • վարդագույն հավալուսն
100 000
դրամ
  • գանգրափետուր հավալուսն
100 000
դրամ
  • մեծ ձկնկուլ
75 000
դրամ
  • մեծ սպիտակ տառեխ
20 000
դրամ
  • փոքր ձկնկուլ
75 000
դրամ
  • տարգալկտուց
100 000
դրամ
  • քաջահավ
75 000
դրամ
  • սովորական ֆլամինգո
200 000
դրամ
  • մոխրագույն սագ
100 000
դրամ
  • թշշան կարապ
200 000
դրամ
  • կանչող կարապ
200 000
դրամ
  • խայտաբղետ բադ
25 000
դրամ
  • մոխրագույն բադ
25 000
դրամ
  • լայնաքիթ բադ
25 000
դրամ
  • մարմարյա մրտիմն
50 000
դրամ
  • տուրպան
25 000
դրամ
  • սավկա
50 000
դրամ
  • սովորական ջրարծիվ
100 000
դրամ
  • սովորական կարմիր ցին
100 000
դրամ
  • սովորական դաշտային մկնաբազե
50 000
դրամ
  • տափաստանային մկնաբազե
50 000
դրամ
  • մարգագետնային մկնաբազե
50 000
դրամ
  • եվրոպական տյուվիկ
50 000
դրամ
  • եվրոպական օձակեր 
75 000
դրամ
  • եվրոպական տափաստանային արծիվ
75 000
դրամ
  • սովորական բլրային արծիվ
75 000
դրամ
  • հարավեվրոպական բերկուտ
150 000
դրամ
  • սովորական սպիտակապոչ արծիվ
150 000
դրամ
  • նախասիական մորուքավոր արծիվ
250 000
դրամ
  • սեւ անգղ
250 000
դրամ
  • սովորական սպիտակագլուխ անգղ
250 000
դրամ
  • սովորական բալոբան
250 000
դրամ
  • եվրոպական միջերկրածովային բազե
250 000
դրամ
  • կովկասյան սապսան
250 000
դրամ
  • սովորական աղավնաբազե
50 000
դրամ
  • սովորական մանրաբազե
50 000
դրամ
  • կովկասյան մարեհավ
50 000
դրամ
  • կասպիական հնդկահավ 
125 000
դրամ
  • մոխրագույն կռունկ
125 000
դրամ
  • ճախրուկ
25 000
դրամ
  • կտցար ոտնացուպիկ
25 000
դրամ
  • բզակտուց
25 000
դրամ
  • կտցար կաչաղակ
25 000
դրամ
  • հայկական արծաթափայլ որոր
25 000
դրամ
  • կովկասյան թավոտն բվիկ
25 000
դրամ
  • պարսկական կանաչ մեղվակեր
25 000
դրամ
  • արեւմտյան սեւ փայտփոր
25 000
դրամ
  • արեւելյան կարմրագլուխ շամփրուկ
25 000
դրամ
  • եվրոպական ալպիական ճայ
25 000
դրամ
  • եվրոպական սեւ ագռավ
25 000
դրամ
  • եվրոպական ճուռականման շահրիկ
25 000
դրամ
  • երգող շահրիկ
25 000
դրամ
  • սեւավիզ քարաթռչնիկ
15 000
դրամ
  • ասիական շիկապոչ քարաթռչնիկ
15 000
դրամ
  • խայտաբղետ ժայռային կեռնեխ
15 000
դրամ
  • եվրոպական կապույտ ժայռային կեռնեխ
15 000
դրամ
  • իրանական կապտափող
15 000
դրամ
  • իրանական սովորական ճոճհավ
15 000
դրամ
  • սպիտակափող սոխակ
15 000
դրամ
  • միջերկրածովային երաշտահավ
15 000
դրամ
  • հայկական մեծ ժայռասիտեղ
25 000
դրամ
  • կարմրաթեւ պատասող 
25 000
դրամ
  • ալպիական սերինոս
15 000
դրամ
  • կարճամատ ճնճղուկ
15 000
դրամ
  • նախասիական անապատային խածկտիկ 
15 000
դրամ
  • ժայռային վարսակուկ
15 000
դրամ
  • կարմրակտուց վարսակուկ
15 000
դրամ

գ) սողունների համար`

  • միջերկրածովային կրիա
20 000
դրամ
  • անդրկովկասյան տակիրային կլորագլուխ
15 000
դրամ
  • խայտաբղետ մողեսիկ
15 000
դրամ
  • երկարաոտ սցինկ
15 000
դրամ
  • ոսկեգույն մաբույա
15 000
դրամ
  • չեռնովի մերկաչք
15 000
դրամ
  • փոքրասիական մողես
15 000
դրամ
  • անդրկովկասյան սահնօձ
30 000
դրամ
  • սեւագլուխ ռինխոկալամուս
30 000
դրամ
  • կովկասյան կատվաօձ
30 000
դրամ
  • հայկական իժ
30 000
դրամ

դ) երկկենցաղների եւ ձկների համար`

  • սիրիական սխտորագորտ
10 000
դրամ
  • իշխան Սեւանի
50 000
դրամ
  • Սեւանի բեղլու
25 000
դրամ

2. Հայաստանի Հանրապետության այլ կենդանատեսակների ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի ( անկախ տարիքից) համար ՝

ա) կաթնասունների համար`

  • գորշուկ, կզաքիս, աքիս
25 000
դրամ
  • ոզնի, չղջիկներ
2 000
դրամ
  • մշամուկ, ճահճակուղբ
5 000 
դրամ
  • նապաստակ, սկյուռ
8 000
դրամ
  • լուսան, տափաստանային կատու, եղեգնակատու
200 000
դրամ
  • ազնվացեղ եղջերու
1 000 000
դրամ
  • այծյամ
250 000
դրամ
  • վայրի խոզ
200 000
դրամ
  • զոլավոր բորենի
250 000
դրամ

բ) թռչունների համար`

  • փասյան, թուրաջ
20 000
դրամ
  • ջրածիծառ
5 000
դրամ
  • մոխրագույն կաքավ
5 000
դրամ
  • կաքավ
5 000
դրամ
  • մեծ արոս
100 000
դրամ
  • գեղանի արոս
100 000
դրամ
  • փոքր արոս
100 000
դրամ
  • մյուս ցերեկային եւ գիշերային գիշատիչներ
20 000
դրամ
  • մյուս սագեր
10 000
դրամ
  • բադեր
5 000
դրամ
  • սեւ փարփար
3 000
դրամ
  • լոր
2 000
դրամ
  • աղավնիներ
3 000
դրամ
  • հոպոպ
1 000
դրամ
  • կկու
2 000
դրամ
  • մանգաղաթեւավորներ
3 000
դրամ
  • այծկիթ
5 000
դրամ
  • մյուս թռչունների տեսակներ (բացի կաչաղակից, ագռավից, ճնճղուկից)
1 000
դրամ

գ) սողունների, երկկենցաղների եւ ձկների համար`

  • գյուրզա
15 000
դրամ
  • այլ տեսակի օձեր
5 000
դրամ
  • այլ տեսակի մողեսներ
1 000
դրամ
  • գետի իշխան կարմրախայտ
5 000
դրամ
  • այլ տեսակի ձկներ
1 000
դրամ
  • այլ տեսակի երկկենցաղներ
2 000
դրամ

Հոդված 4 . Բուսական աշխարհի պահպանության եւ օգտագործման բնապահպանական իրավախախտումներ

Սույն օրենքով բուսական աշխարհի պահպանության եւ օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են հանդիսանում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ներքոհիշյալ գործողությունները `

1) Բուսական աշխարհի օբյեկտների եւ աճելավայրերի անվտանգության, ինչպես նաեւ բուսական ծածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ եւ ռեկրեացիոն հատկությունների անխաթարության խախտումը (չապահովումը),

2) Ծառերի եւ թփերի ( այդ թվում` բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում տնկված եւ (կամ) աճող) ապօրինի հատում եւ (կամ) մասնակի վնասում :

3) Հրկիզելու եւ (կամ) կրակի հետ անփույթ վարվելու արդյունքում բուսական աշխարհի ոչնչացում եւ (կամ) աճի դադարեցման աստիճանի վնասում :

4) Հազվագյուտ, անհետացող եւ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերի , նրանց մասերի ոչնչացում եւ (կամ) այնպիսի գործողությունների կատարում, որը հանգեցնում է դրանց թվաքանակի կրճատմանը եւ աճելավայրերի վատթարացմանը :

5) Հանքային պարարտանյութերի եւ թունաքիմիկատների չկանոնակարգված օգտագործմամբ, աղտոտված ջրերով, քիմիական նյութերով, արդյունաբերական եւ կոմունալ-կենցաղային արտանետումներով եւ թափոններով բուսական աշխարհի ոչնչացում եւ (կամ) վնասում :

6) Բնական արոտավայրերում, անտառներում եւ պետական անտառային ֆոնդի ոչ անտառածածկ տարածքներում ինքնակամ խոտհունձ եւ անասունների արածեցում :

7) Անտառային կուլտուրաների, անտառային պլանտացիաներում եւ տնկարաններում աճեցված տնկիների կամ ցանքսի, ինչպես նաեւ անտառվերականգնման համար նախատեսված տարածքներում բնական վերաճի կամ ինքնացանի ոչնչացում եւ (կամ) վնասում :

8) Բույսերի եւ դրանց առանձին մասերի ինքնակամ հավաքում ։

9) Բուսական աշխարհի օգտագործման եւ պահպանության գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումներ, որոնց արդյունքում վնաս է հասցվում (պատճառվում) բուսական աշխարհին :

Հոդված 5 . Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագները

Սահմանել բնապահպանական իրավախախտումների հետեւանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման հետեւյալ սակագները`

1. Ծառերի եւ թփերի հատման, ոչնչացման եւ մինչեւ աճի դադարեցման աստիճանը վնասման դեպքում` յուրաքանչյուր միավորի համար`

ա) արժեքավոր եւ հազվագյուտ տեսակներ ըստ ծառի կոճղի տրամագծի` սանտիմետրերով ՝
Մինչեւ 4    4 500 դրամ
4.1 - 8.0   6 000 դրամ
8.1 - 12.0   7 500 դրամ
12.1 - 16.0   10 000 դրամ
16.1 - 20.0   15 000 դրամ
20.1 - 24.0    17 500 դրամ
24.1 - 28.0   20 000 դրամ
28.1 - 30   22 500 դրամ
30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար   1 500 դրամ

բ) այլ տեսակներ ըստ ծառի կոճղի տրամագծի` սանտիմետրերով ՝
Մինչեւ 4  1000 դրամ
4.1 - 8.0 2000 դրամ
8.1 - 12.0 3000 դրամ
12.1 - 16.0 4000 դրամ
16.1 - 20.0 5000 դրամ
20.1 - 24.0  6000 դրամ
24.1 - 28.0 7500 դրամ
28.1 - 30 10000 դրամ
30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար 500 դրամ

Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ծառատեսակների եւ թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում բերված սակագների տասնապատիկի չափով։

Բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում եւ անտառպարկերում ծառատեսակների եւ թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում բերված սակագների հնգապատիկի չափով։

Արհեստական անտառներում, բնակավայրերի ընդհանուր օգտագործման վայրերի ծառատեսակների եւ թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում բերված սակագների`

Սույն օրենքով հազվագյուտ տեսակներին են պատկանում` հունական ընկուզենին, արջատխլին, սոսին, գիհին, կարմրածառ եւ պտղատու ծառատեսակները :

Սույն օրենքով արժեքավոր տեսակներին են պատկանում` կաղնին, հաճարենին, հացենին, լորենին եւ սոճենին :

Արմատից կտրված, ինչպես նաեւ հողմնակործան քամիներից թափված կամ ինքնակամ հատված ցցաչոր ծառերի հափշտակման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում բերված սակագների հիսուն տոկոսի չափով :

2. Անտառային կուլտուրաների, անտառվերականգնման նպատակով բնական ծագում ունեցող մատղաշ ծառերի, ինքնացանի ոչնչացման եւ վնասման դեպքում` յուրաքանչյուր հեկտարի համար` ըստ վնասված կամ ոչնչացված անտառային կուլտուրաների բնական ծագում ունեցող մատղաշ ծառերի եւ ինքնացանի տարիքի`
 
Մինչեւ 5 տարեկան  450 000 դրամ
6 - 10 տարեկան 575 000 դրամ

10 տարեկանից բարձրի դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին կետում բերված սակագներով :

3. Բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում եւ անտառպուրակներում, անտառպտղատու, անտառսերմնային եւ ընկուզապտղային տնտեսություններում պտուղների , հատապտուղների, սնկերի, սերմերի, դեղաբույսերի եւ այլ օգտակար բույսերի ինքնակամ հավաքի դեպքում` յուրաքանչյուր կիլոգրամի համար`
 
Հունական ընկույզ
3 000
դրամ
Հաճար, կաղին
2 000
դրամ
Տանձ, խնձոր
1 000
դրամ
Այլ պտուղներ , հատապտուղներ, սերմեր, սնկեր, դեղաբույսեր եւ այլ օգտակար բույսեր
500
դրամ

4. Անտառային ֆոնդի հողերում եւ բնական արոտավայրերում ապօրինի խոտհունձի հետեւանքով վնասված յուրաքանչյուր հեկտարի համար`
  • մշակված հողեր
300 000
դրամ
  • բնական արոտավայրեր` բարելավված
100 000
դրամ
  • բնական արոտավայրեր` առանց բարելավման
75 000
դրամ
  • խոտհարքներից եւ արոտավայրերից դուրս տարածքներ
100 000
դրամ

5. Կենդանիների ապօրինի արածեցման համար յուրաքանչյուր գլխի համար`

ա/ արոտային հանդակներ՝
  • Խոշոր եղջերավոր անասուններ եւ ձիեր
150
դրամ
  • Մատղաշ տարիքի խոշոր եղջերավոր անասուններ եւ ձիեր, ինչպես նաեւ մանր եղջերավոր անասուններ, այծեր
100
դրամ

բ/ ոչ արոտային հանդակներ`
  • Խոշոր եղջերավոր անասուններ եւ ձիեր
200
դրամ
  • Մատղաշ տարիքի խոշոր եղջերավոր անասուններ եւ ձիեր, ինչպես նաեւ մանր եղջերավոր անասուններ, այծեր
150
դրամ

Եթե անասունների ապօրինի արածեցման կամ ապօրինի խոտհունձի դեպքում վնասվել կամ ոչնչացվել են անտառային կուլտուրաներ, բնական ծագումով մատղաշ ծառեր կամ ինքնացան, ապա վնասի հատուցման չափը հաշվարկվում է որպես սույն հոդվածի 1-ից 5-րդ կետերում նշված խախտումների համար սույն օրենքով սահմանված կարգով եւ սակագներով հաշվարկված առանձին վնասի հատուցման չափերի հանրագումար:

6. Անտառային տնկարաններում `

ա) ցանքսի ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր hեկտարի համար`
3 000 000
դրամ

բ) տնկիների ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր հատի համար`
  • տնկիներ՝ մինչեւ 5 տարեկան 
250
դրամ
  • 5-ից բարձր տարիքի անտառկազմող տնկիներ 
500
դրամ
  • 5-ից բարձր տարիքի դեկորատիվ եւ տեխնիկական տնկիներ 
5000
դրամ

7. Անտառային պլանտացիաներում բոլոր տեսակի տնկիների գծով ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր hատի համար` 1000 դրամ :

8. Անտառային ֆոնդի հողերի եւ բնական արոտավայրերի, ինչպես նաեւ բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների աղտոտման համար յուրաքանչյուր քառակուսի մետրի համար`
  • կենցաղային եւ սննդի աղբով աղտոտելու համար
2000
դրամ
  • կենցաղային աղբի, շինարարական եւ արդյունաբերական թափոնների ինքնակամ տեղադրման համար
10 000
դրամ

9. Անտառային ֆոնդի հողերի, ինչպես նաեւ բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների ապօրինի օգտագործման համար՝
զավթված տարածքների յուրաքանչյուր հեկտարի համար
200 000
դրամ
ապօրինի շինություններով զբաղեցրած յուրաքանչյուր քառակուսի մետրի համար
5 000
դրամ
հողի ապօրինի դուրսբերման յուրաքանչյուր խորանարդ մետրի համար
10 000
դրամ

ԳԼՈՒԽ III.

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳ

Հոդված 6. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման կարգը

1. Սույն օրենքի 2-րդ եւ 4-րդ հոդվածներում նշված բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը հաշվարկվում է ելնելով բուսական եւ կենդանական աշխարհի վնասված ( ոչնչացված) օբյեկտների քանակից եւ (կամ) ծավալից ու սույն օրենքի 2 -րդ գլխով սահմանված սակագներից :

2. Կենդանիների բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացման յուրաքանչյուր դեպքի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով :

3. Կենդանիների վնասման ժամանակ, երբ դա չի հանգեցնում դրանց վախճանի, վնասման յուրաքանչյուր դեպքի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների 50 տոկոսի չափով :

4. Թռչունների կամ սողունների յուրաքանչյուր ձվի ապօրինի հավաքման եւ (կամ) ոչնչացման համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների 50 տոկոսի չափով :

5. Կեղծված, չհիմնավորված, ակնհայտ սուտ տեղեկատվության հիման վրա տրամադրված լիցենզիաների (թույլտվությունների) եւ կնքված պայմանագրերի հիման վրա իրականացված որսի արդյունքում սպանված (որսված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով :

6. Այլ անձին տրված լիցենզիաների (թույլտվությունների) հիման վրա կատարված որսի (բացառությամբ կոլեկտիվ որսի դեպքերից) արդյունքում սպանված (որսված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար սույն օրենքի 2 -րդ գլխով սահմանված սակագների կրկնապատիկի չափով :

7. Բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսապաշարների ապօրինի օգտագործման հետեւանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը սպանված (որսված, ոչնչացված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար սույն օրենքի 2 -րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով :

8. Ապօրինի որսված, հավաքված եւ (կամ) մթերված Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների եւ բույսերի տեսակների վաճառքի, գնման, ձեռքբերման, փոխանակման, արտահանման եւ ներմուծման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար սույն օրենքի 2 -րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով :

9. Ապօրինի մթերված փայտանյութը եւ դրանցից արտադրված արտադրատեսակները անտառից դուրս ընկած տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառի կառավարման լիազոր մարմնի կողմից ծառի համապատասխան տեսակների ներքեւի պահեստից բացթողնման եւ փայտանյութի վերամշակումից ստացվող արտադրատեսակների համար սահմանված գների կրկնապատիկի չափով :

10. Ապօրինի ծառահատումների փաստը հատված ծառերի (կոճղերի ) տեսքով հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է ծառի համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար սույն օրենքի 2 -րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով :

11. Սույն հոդվածի 1-ից 10-րդ մասերի համաձայն հաշվարկված բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը ներառում է վնասված գույքի արժեքը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հաշվարկված կենսապաշարների օգտագործման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի գումարը :

Հոդված 7. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը

Սույն օրենքի համաձայն բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը կատարում են բնապահպանական պետական տեսուչները ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական օրենսդրության խախտման վերաբերյալ արձանագրության կազմման շրջանակներում` որպես արձանագրության անբաժանելի հավելված:

Հոդված 8. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի գանձման կարգը

1. Սույն օրենքի համաձայն բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի պետական բյուջե գանձումը կատարվում է բնապահպանական տեսչական մարմնի կողմից իրավախախտման դեպքի վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա :

2. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ արձանագրված գումարը իրավախախտողի կողմից համապատասխան արձանագրությունը ստանալուց հետո 10 օրյա ժամկետում բանկային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ինքնակամ չվճարելու դեպքում գումարի վճարումն ապահովվում է դատական կարգով` տեսչական մարմնի ներկայացրած հայցի հիման վրա :

ԳԼՈՒԽ IV.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 9.. Oրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից :