Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-500-07.02.2005-ՍԱ,ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագները եւ այդ վնասի հատուցման չափի հաշվարկման եւ գանձման կարգը :

ԳԼՈՒԽ 2

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ

Հոդված 2. Կենդանական աշխարհի պահպանության եւ օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ

Սույն օրենքով կենդանական աշխարհի պահպանության եւ օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են հանդիսանում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ներքոհիշյալ գործողությունները`

1) առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված լիցենզիաների (թույլտվությունների), կնքված պայմանագրերի եւ դրանցով սահմանված պայմանների խախտմամբ իրականացվող կենսապաշարների օգտագործումը.

2) պարարտանյութերի եւ այլ պատրաստուկների, թունանյութերի չկանոնակարգված օգտագործումը, որի արդյունքում վնաս է հասցվում (պատճառվում) կենդանական աշխարհին.

3) հազվագյուտ, անհետացող եւ Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց ձվերի, բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացումը եւ (կամ) այնպիսի գործողությունների կատարումը, որոնք հանգեցնում են դրանց թվաքանակի կրճատմանը եւ ապրելավայրերի վատթարացմանը.

4) Հայասատանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված որսի եւ ձկնորսության կատարման կանոնների խախտումները.

5) կենդանական աշխարհի օգտագործման եւ պահպանության գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումները, որոնց արդյունքում վնաս է հասցվում կենդանական աշխարհին:

Հոդված 3. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագները

Սահմանել բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման հետեւյալ սակագները`

1) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի եւ (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի ( անկախ տարիքից) համար ՝

ա) կաթնասունների համար`

    լայնականջ ոզնի
    25 000
    դրամ
    հարավային պայտաքիթ
    25 000
    դրամ
    մեհելիի պայտաքիթ
    25 000
    դրամ
    նատերերի գիշերային չղջիկ
    25 000
    դրամ
    ասիական լայնականջ չղջիկ
    25 000
    դրամ
    սովորական երկարաթեւ չղջիկ
    25 000
    դրամ
    ծալքաշրթունք լայնականջ չղջիկ
    25 000
    դրամ
    հնդկական վայրենակերպ կամ մացարախոզ
    25 000
    դրամ
    կովկասյան մկնիկ
    25 000
    դրամ
    հարավային ավազամուկ
    25 000
    դրամ
    անդրկովկասյան գորշ արջ
    1 000 000
    դրամ
    հարավռուսական խայտաքիս
    100 000
    դրամ
    կովկասյան ջրասամույր
    500 000
    դրամ
    կովկասյան անտառակատու
    200 000
    դրամ
    առաջավորասիական ընձառյուծ
    3 000 000
    դրամ
    մանուլ
    200 000
    դրամ
    բեզոարյան այծ
    3 000 000
    դրամ
    հայկական մուֆլոն
    3 000 000
    դրամ
բ) թռչունների համար`
    վարդագույն հավալուսն
    100 000
    դրամ
    գանգրափետուր հավալուսն
    100 000
    դրամ
    մեծ ձկնկուլ
    75 000
    դրամ
    մեծ սպիտակ տառեխ
    20 000
    դրամ
    փոքր ձկնկուլ
    75 000
    դրամ
    տարգալկտուց
    100 000
    դրամ
    քաջահավ
    75 000
    դրամ
    սովորական ֆլամինգո
    200 000
    դրամ
    մոխրագույն սագ
    100 000
    դրամ
    թշշան կարապ
    200 000
    դրամ
    կանչող կարապ
    200 000
    դրամ
    խայտաբղետ բադ
    25 000
    դրամ
    մոխրագույն բադ
    25 000
    դրամ
    լայնաքիթ բադ
    25 000
    դրամ
    մարմարյա մրտիմն
    50 000
    դրամ
    տուրպան
    25 000
    դրամ
    սավկա
    50 000
    դրամ
    սովորական ջրարծիվ
    100 000
    դրամ
    սովորական կարմիր ցին
    100 000
    դրամ
    սովորական դաշտային մկնաբազե
    50 000
    դրամ
    տափաստանային մկնաբազե
    50 000
    դրամ
    մարգագետնային մկնաբազե
    50 000
    դրամ
    եվրոպական տյուվիկ
    50 000
    դրամ
    եվրոպական օձակեր 
    75 000
    դրամ
    եվրոպական տափաստանային արծիվ
    75 000
    դրամ
    սովորական բլրային արծիվ
    75 000
    դրամ
    հարավեվրոպական բերկուտ
    150 000
    դրամ
    սովորական սպիտակապոչ արծիվ
    150 000
    դրամ
    նախասիական մորուքավոր արծիվ
    250 000
    դրամ
    սեւ անգղ
    250 000
    դրամ
    սովորական սպիտակագլուխ անգղ
    250 000
    դրամ
    սովորական բալոբան
    250 000
    դրամ
    եվրոպական միջերկրածովային բազե
    250 000
    դրամ
    կովկասյան սապսան
    250 000
    դրամ
    սովորական աղավնաբազե
    50 000
    դրամ
    սովորական մանրաբազե
    50 000
    դրամ
    կովկասյան մարեհավ
    50 000
    դրամ
    կասպիական հնդկահավ 
    125 000
    դրամ
    մոխրագույն կռունկ
    125 000
    դրամ
    ճախրուկ
    25 000
    դրամ
    կտցար ոտնացուպիկ
    25 000
    դրամ
    բզակտուց
    25 000
    դրամ
    կտցար կաչաղակ
    25 000
    դրամ
    հայկական արծաթափայլ որոր
    25 000
    դրամ
    կովկասյան թավոտն բվիկ
    25 000
    դրամ
    պարսկական կանաչ մեղվակեր
    25 000
    դրամ
    արեւմտյան սեւ փայտփոր
    25 000
    դրամ
    արեւելյան կարմրագլուխ շամփրուկ
    25 000
    դրամ
    եվրոպական ալպիական ճայ
    25 000
    դրամ
    եվրոպական սեւ ագռավ
    25 000
    դրամ
    եվրոպական ճուռականման շահրիկ
    25 000
    դրամ
    երգող շահրիկ
    25 000
    դրամ
    սեւավիզ քարաթռչնիկ
    15 000
    դրամ
    ասիական շիկապոչ քարաթռչնիկ
    15 000
    դրամ
    խայտաբղետ ժայռային կեռնեխ
    15 000
    դրամ
    եվրոպական կապույտ ժայռային կեռնեխ
    15 000
    դրամ
    իրանական կապտափող
    15 000
    դրամ
    իրանական սովորական ճոճհավ
    15 000
    դրամ
    սպիտակափող սոխակ
    15 000
    դրամ
    միջերկրածովային երաշտահավ
    15 000
    դրամ
    հայկական մեծ ժայռասիտեղ
    25 000
    դրամ
    կարմրաթեւ պատասող 
    25 000
    դրամ
    ալպիական սերինոս
    15 000
    դրամ
    կարճամատ ճնճղուկ
    15 000
    դրամ
    նախասիական անապատային խածկտիկ 
    15 000
    դրամ
    ժայռային վարսակուկ
    15 000
    դրամ
    կարմրակտուց վարսակուկ
    15 000
    դրամ
գ) սողունների համար`
    միջերկրածովային կրիա
    20 000
    դրամ
    անդրկովկասյան տակիրային կլորագլուխ
    15 000
    դրամ
    խայտաբղետ մողեսիկ
    15 000
    դրամ
    երկարաոտ սցինկ
    15 000
    դրամ
    ոսկեգույն մաբույա
    15 000
    դրամ
    չեռնովի մերկաչք
    15 000
    դրամ
    փոքրասիական մողես
    15 000
    դրամ
    անդրկովկասյան սահնօձ
    30 000
    դրամ
    սեւագլուխ ռինխոկալամուս
    30 000
    դրամ
    կովկասյան կատվաօձ
    30 000
    դրամ
    հայկական իժ
    30 000
    դրամ
դ) երկկենցաղների եւ ձկների համար`
    սիրիական սխտորագորտ
    10 000
    դրամ
    իշխան Սեւանի
    50 000
    դրամ
    Սեւանի բեղլու
    25 000
    դրամ.
2) Հայաստանի Հանրապետության այլ կենդանատեսակների ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար ՝

ա) կաթնասունների համար`

գորշուկ, կզաքիս, աքիս
25 000
դրամ
ոզնի, չղջիկներ
2 000
դրամ
մշամուկ, ճահճակուղբ
5 000 
դրամ
նապաստակ, սկյուռ
8 000
դրամ
լուսան, տափաստանային կատու, եղեգնակատու
200 000
դրամ
ազնվացեղ եղջերու
1 000 000
դրամ
այծյամ
250 000
դրամ
վայրի խոզ
200 000
դրամ
զոլավոր բորենի
250 000
դրամ
բ) թռչունների համար`
փասյան, թուրաջ
20 000
դրամ
ջրածիծառ
5 000
դրամ
մոխրագույն կաքավ
5 000
դրամ
կաքավ
5 000
դրամ
մեծ արոս
100 000
դրամ
գեղանի արոս
100 000
դրամ
փոքր արոս
100 000
դրամ
մյուս ցերեկային եւ գիշերային գիշատիչներ
20 000
դրամ
մյուս սագեր
10 000
դրամ
բադեր
5 000
դրամ
սեւ փարփար
3 000
դրամ
լոր
2 000
դրամ
աղավնիներ
3 000
դրամ
հոպոպ
1 000
դրամ
կկու
2 000
դրամ
մանգաղաթեւավորներ
3 000
դրամ
այծկիթ
5 000
դրամ
մյուս թռչունների տեսակներ (բացի կաչաղակից, ագռավից, ճնճղուկից)
1 000
դրամ
գ) սողունների, երկկենցաղների եւ ձկների համար`
գյուրզա
15 000
դրամ
այլ տեսակի օձեր
5 000
դրամ
այլ տեսակի մողեսներ
1 000
դրամ
գետի իշխան կարմրախայտ
5 000
դրամ
այլ տեսակի ձկներ
1 000
դրամ
այլ տեսակի երկկենցաղներ
2 000
դրամ
Հոդված 4. Բուսական աշխարհի պահպանության եւ օգտագործման բնապահպանական իրավախախտումներ

Սույն օրենքով բուսական աշխարհի պահպանության եւ օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են հանդիսանում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ներքոհիշյալ գործողությունները`

1) բուսական աշխարհի օբյեկտների եւ աճելավայրերի անվտանգության, ինչպես նաեւ բուսական ծածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ եւ ռեկրեացիոն հատկությունների անխաթարության խախտումը (չապահովումը).

2) ծառերի եւ թփերի ( այդ թվում` բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում տնկված եւ (կամ) աճող) ապօրինի հատումը եւ (կամ) մասնակի վնասումը.

3) հրկիզելու եւ (կամ) կրակի հետ անփույթ վարվելու արդյունքում բուսական աշխարհի ոչնչացում եւ (կամ) աճի դադարեցման աստիճանի վնասումը.

4) հազվագյուտ, անհետացող եւ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերի , նրանց մասերի ոչնչացումը եւ (կամ) այնպիսի գործողությունների կատարումը, որոնք հանգեցնում են դրանց թվաքանակի կրճատմանը եւ աճելավայրերի վատթարացմանը.

5) հանքային պարարտանյութերի եւ թունաքիմիկատների չկանոնակարգված օգտագործմամբ, աղտոտված ջրերով, քիմիական նյութերով, արդյունաբերական եւ կոմունալ-կենցաղային արտանետումներով եւ թափոններով բուսական աշխարհի ոչնչացումը եւ (կամ) վնասումը.

6) բնական արոտավայրերում, անտառներում եւ պետական անտառային ֆոնդի ոչ անտառածածկ տարածքներում ինքնակամ խոտհունձ եւ անասունների արածեցումը.

7) անտառային կուլտուրաների, անտառային պլանտացիաներում եւ տնկարաններում աճեցված տնկիների կամ ցանքսի, ինչպես նաեւ անտառվերականգնման համար նախատեսված տարածքներում բնական վերաճի կամ ինքնացանի ոչնչացումը եւ (կամ) վնասումը.

8) բույսերի եւ դրանց առանձին մասերի ինքնակամ հավաքումը.

9) բուսական աշխարհի օգտագործման եւ պահպանության գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումները, որոնց արդյունքում վնաս է հասցվում բուսական աշխարհին:

Հոդված 5. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագները

Սահմանել բնապահպանական իրավախախտումների հետեւանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման հետեւյալ սակագները`

1) ծառերի եւ թփերի հատման, ոչնչացման եւ մինչեւ աճի դադարեցման աստիճանը վնասման դեպքում` յուրաքանչյուր միավորի համար`

ա) արժեքավոր եւ հազվագյուտ տեսակներ ըստ ծառի կոճղի տրամագծի (սանտիմետրերով) ՝

Մինչեւ 4   
4 500
դրամ
4.1- 8.0  
6 000
դրամ
8.1 - 12.0  
7 500
դրամ
12.1-16.0  
10 000
դրամ
16.1-20.0  
15 000
դրամ
20.1-24.0   
17 500
դրամ
24.1 - 28.0  
20 000
դրամ
28.1 - 30  
22 500
դրամ
30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար  
1 500
դրամ
բ) այլ տեսակներ ըստ ծառի կոճղի տրամագծի (սանտիմետրերով) ՝
Մինչեւ 4 
1000
դրամ
4.1-8.0
2000
դրամ
8.1-12.0
3000
դրամ
12.1-16.0
4000
դրամ
16.1-20.0
5000
դրամ
20.1-24.0 
6000
դրամ
24.1-28.0
7500
դրամ
28.1 - 30
10000
դրամ
30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար
500
դրամ
Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ծառատեսակների եւ թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում բերված սակագների տասնապատիկի չափով։

Բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում եւ անտառպարկերում ծառատեսակների եւ թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում բերված սակագների հնգապատիկի չափով։

Արհեստական անտառներում, բնակավայրերի ընդհանուր օգտագործման վայրերի ծառատեսակների եւ թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում բերված սակագների`

Երեւան քաղաքում` տասնապատիկի չափով,

այլ բնակավայրերում` եռապատիկի չափով։

Սույն օրենքի իմաստով հազվագյուտ տեսակներին են պատկանում` հունական ընկուզենին, արջատխլին, սոսին, գիհին, կարմրածառ եւ պտղատու ծառատեսակները :

Սույն օրենքի իմաստով արժեքավոր տեսակներին են պատկանում` կաղնին, հաճարենին, հացենին, լորենին եւ սոճենին :

Արմատից կտրված, ինչպես նաեւ հողմնակործան քամիներից թափված կամ ինքնակամ հատված ցցաչոր ծառերի հափշտակման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում բերված սակագների հիսուն տոկոսի չափով :

2) անտառային կուլտուրաների, անտառվերականգնման նպատակով բնական ծագում ունեցող մատղաշ ծառերի, ինքնացանի ոչնչացման եւ վնասման դեպքում` յուրաքանչյուր հեկտարի համար` ըստ վնասված կամ ոչնչացված անտառային կուլտուրաների բնական ծագում ունեցող մատղաշ ծառերի եւ ինքնացանի տարիքի`
 
Մինչեւ 5 տարեկան` 
450 000
դրամ
6 - 10 տարեկան`
575 000
դրամ
10 տարեկանից բարձր` սույն հոդվածի 1-ին կետում բերված սակագներով: 

3) բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում եւ անտառպուրակներում, անտառպտղատու, անտառսերմնային եւ ընկուզապտղային տնտեսություններում պտուղների, հատապտուղների, սնկերի, սերմերի, դեղաբույսերի եւ այլ օգտակար բույսերի ինքնակամ հավաքի դեպքում` յուրաքանչյուր կիլոգրամի համար`
 
Հունական ընկույզ
3 000
դրամ
Հաճար, կաղին
2 000
դրամ
Տանձ, խնձոր
1 000
դրամ
Այլ պտուղներ, հատապտուղներ, սերմեր, սնկեր, դեղաբույսեր եւ այլ օգտակար բույսեր
500
դրամ

4) անտառային ֆոնդի հողերում եւ բնական արոտավայրերում ապօրինի խոտհունձի հետեւանքով վնասված յուրաքանչյուր հեկտարի համար`
մշակված հողեր
300 000
դրամ
բնական արոտավայրեր` բարելավված
100 000
դրամ
բնական արոտավայրեր` առանց բարելավման
75 000
դրամ
խոտհարքներից եւ արոտավայրերից դուրս տարածքներ
100 000
դրամ

5) կենդանիների ապօրինի արածեցման համար յուրաքանչյուր գլխի համար`

ա) արոտային հանդակներ՝
խոշոր եղջերավոր անասուններ եւ ձիեր
150
դրամ
մատղաշ տարիքի խոշոր եղջերավոր անասուններ եւ ձիեր, ինչպես նաեւ մանր եղջերավոր անասուններ, այծեր
100
դրամ

բ) ոչ արոտային հանդակներ`
խոշոր եղջերավոր անասուններ եւ ձիեր
200
դրամ
մատղաշ տարիքի խոշոր եղջերավոր անասուններ եւ ձիեր, ինչպես նաեւ մանր եղջերավոր անասուններ, այծեր
150
դրամ

Եթե անասունների ապօրինի արածեցման կամ ապօրինի խոտհունձի դեպքում վնասվել կամ ոչնչացվել են անտառային կուլտուրաներ, բնական ծագումով մատղաշ ծառեր կամ ինքնացան, ապա վնասի հատուցման չափը հաշվարկվում է որպես սույն հոդվածի 1-ից 5-րդ կետերում նշված խախտումների համար սույն օրենքով սահմանված կարգով եւ սակագներով հաշվարկված առանձին վնասի հատուցման չափերի հանրագումար.

6) անտառային տնկարաններում`

ա) ցանքսի ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր hեկտարի համար`
3 000 000
դրամ

բ) տնկիների ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր հատի համար`
տնկիներ՝ մինչեւ 5 տարեկան 
250
դրամ
5-ից բարձր տարիքի անտառկազմող տնկիներ 
500
դրամ
5-ից բարձր տարիքի դեկորատիվ եւ տեխնիկական տնկիներ 
5000
դրամ

7) անտառային պլանտացիաներում բոլոր տեսակի տնկիների գծով ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր hատի համար` 1000 դրամ :

8) անտառային ֆոնդի հողերի եւ բնական արոտավայրերի, ինչպես նաեւ բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների աղտոտման համար յուրաքանչյուր քառակուսի մետրի համար`
կե նցաղային եւ սննդի աղբով աղտոտելու համար
2000
դրամ
կենցաղային աղբի, շինարարական եւ արդյունաբերական թափոնների ինքնակամ տեղադրման համար
10 000
դրամ

9) անտառային ֆոնդի հողերի, ինչպես նաեւ բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների ապօրինի օգտագործման համար ՝
զավթված տարածքների յուրաքանչյուր հեկտարի համար 200 000 դրամ
ապօրինի շինություններով զբաղեցրած յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 5 000 դրամ
հողի ապօրինի դուրսբերման յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 10 000 դրամ

ԳԼՈՒԽ 3

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳ

Հոդված 6. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման կարգը

1. Սույն օրենքի 2-րդ եւ 4-րդ հոդվածներում նշված բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը հաշվարկվում է ելնելով բուսական եւ կենդանական աշխարհի վնասված ( ոչնչացված) օբյեկտների քանակից եւ (կամ) ծավալից ու սույն օրենքի 2 -րդ գլխով սահմանված սակագներից :

2. Կենդանիների բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացման յուրաքանչյուր դեպքի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով :

3. Կենդանիների վնասման դեպքում, եթե դա չի հանգեցնում դրանց վախճանին, վնասման յուրաքանչյուր դեպքի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների 50 տոկոսի չափով :

4. Թռչունների կամ սողունների յուրաքանչյուր ձվի ապօրինի հավաքման եւ (կամ) ոչնչացման համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների 50 տոկոսի չափով :

5. Կեղծված, չհիմնավորված, ակնհայտ սուտ տեղեկատվության հիման վրա տրամադրված լիցենզիաների (թույլտվությունների) եւ կնքված պայմանագրերի հիման վրա իրականացված որսի արդյունքում սպանված (որսված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով :

6. Այլ անձին տրված լիցենզիաների (թույլտվությունների) հիման վրա կատարված որսի (բացառությամբ կոլեկտիվ որսի դեպքերից) արդյունքում սպանված (որսված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար սույն օրենքի 2 -րդ գլխով սահմանված սակագների կրկնապատիկի չափով:

7. Բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսապաշարների ապօրինի օգտագործման հետեւանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը սպանված (որսված, ոչնչացված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար սույն օրենքի 2 -րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով:

8. Ապօրինի որսված, հավաքված եւ (կամ) մթերված` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների եւ բույսերի տեսակների վաճառքի, գնման, ձեռքբերման, փոխանակման, արտահանման եւ ներմուծման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար սույն օրենքի 2 -րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով:

9. Ապօրինի մթերված փայտանյութը եւ դրանցից արտադրված արտադրատեսակներն անտառից դուրս ընկած տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառի կառավարման լիազոր մարմնի կողմից ծառի համապատասխան տեսակների ներքեւի պահեստից բացթողնման եւ փայտանյութի վերամշակումից ստացվող արտադրատեսակների համար սահմանված գների կրկնապատիկի չափով:

10. Ապօրինի ծառահատումների փաստը հատված ծառերի (կոճղերի ) տեսքով հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է ծառի համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար սույն օրենքի 2 -րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով:

11. Սույն հոդվածի 1-ից 10-րդ մասերի համաձայն հաշվարկված բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը ներառում է վնասված գույքի արժեքը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հաշվարկված կենսապաշարների օգտագործման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի գումարը:

Հոդված 7. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը

Սույն օրենքի համաձայն բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը կատարում են բնապահպանական պետական տեսուչները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական օրենսդրության խախտման վերաբերյալ արձանագրության կազմման շրջանակներում` որպես արձանագրության անբաժանելի հավելված:

Հոդված 8. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի գանձման կարգը

1. Սույն օրենքի համաձայն բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի պետական բյուջե գանձումը կատարվում է բնապահպանականտեսչական մարմնիկողմից իրավախախտման դեպքի վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա:

2. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ արձանագրված գումարն իրավախախտողի կողմից համապատասխան արձանագրությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում բանկային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ինքնակամ չվճարելու դեպքում գումարի վճարումն ապահովվում է դատական կարգով` տեսչական մարմնիներկայացրած հայցի հիման վրա :

ԳԼՈՒԽ 4

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 9. Oրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: