Գլուխ 1.Ընդհանուր դրույթ Գլուխ 2.Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները Գլուխ 3.Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման եւ գանձման կարգը Գլուխ 4.Եզրափակիչ դրույթ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները եւ դրա հաշվարկման ու գանձման կարգը:
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Հոդված 2. Կենդանական աշխարհի պահպանության եւ օգտագործման գծով
բնապահպանական իրավախախտումները
Սույն օրենքի իմաստով կենդանական աշխարհի պահպանության եւ օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են համարվում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետեւյալ գործողությունները`
1) առանց սահմանված կարգով տրամադրված լիցենզիաների (թույլտվությունների), կնքված պայմանագրերի եւ դրանցով սահմանված պայմանների խախտմամբ իրականացվող կենսապաշարների օգտագործումը.
2) պարարտանյութերի եւ այլ պատրաստուկների, թունանյութերի չկանոնակարգված օգտագործումը, որի հետեւանքով վնաս է հասցվում կենդանական աշխարհին.
3) հազվագյուտ, անհետացող եւ Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց ձվերի, բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացումը եւ (կամ) այնպիսի գործողությունների կատարումը, որոնք հանգեցնում են այդ կենդանիների թվաքանակի կրճատմանը եւ ապրելավայրերի վատթարացմանը.
4) օրենսդրությամբ սահմանված որսի եւ ձկնորսության կատարման կանոնների խախտումները.
5) կենդանական աշխարհի օգտագործման եւ պահպանության գծով օրենսդրության այլ խախտումներ, որոնց հետեւանքով վնաս է հասցվում կենդանական աշխարհին:
Հոդված 3. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները
Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագներն են`
1) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի եւ (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար՝
ա) կաթնասուններ`
լայնականջ ոզնի | 25 000
|
դրամ |
հարավային պայտաքիթ | 25 000
|
դրամ |
մեհելիի պայտաքիթ | 25 000
|
դրամ |
նատերերի գիշերային չղջիկ | 25 000
|
դրամ |
ասիական լայնականջ չղջիկ | 25 000
|
դրամ |
սովորական երկարաթեւ չղջիկ | 25 000
|
դրամ |
ծալքաշրթունք լայնականջ չղջիկ | 25 000
|
դրամ |
հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ | 25 000
|
դրամ |
կովկասյան մկնիկ | 25 000
|
դրամ |
հարավային ավազամուկ | 25 000
|
դրամ |
անդրկովկասյան գորշ արջ | 1 000 000
|
դրամ |
հարավռուսական խայտաքիս | 100 000
|
դրամ |
կովկասյան ջրասամույր | 500 000
|
դրամ |
կովկասյան անտառակատու | 200 000
|
դրամ |
առաջավորասիական ընձառյուծ | 3 000 000
|
դրամ |
մանուլ | 200 000
|
դրամ |
բեզոարյան այծ | 3 000 000
|
դրամ |
հայկական մուֆլոն | 3 000 000
|
դրամ |
բ) թռչուններ`
վարդագույն հավալուսն | 100 000
|
դրամ |
գանգրափետուր հավալուսն | 100 000
|
դրամ |
մեծ ձկնկուլ | 75 000
|
դրամ |
մեծ սպիտակ տառեխ | 20 000
|
դրամ |
փոքր ձկնկուլ | 75 000
|
դրամ |
տարգալկտուց | 100 000
|
դրամ |
քաջահավ | 75 000
|
դրամ |
սովորական ֆլամինգո | 200 000
|
դրամ |
մոխրագույն սագ | 100 000
|
դրամ |
թշշան կարապ | 200 000
|
դրամ |
կանչող կարապ | 200 000
|
դրամ |
խայտաբղետ բադ | 25 000
|
դրամ |
մոխրագույն բադ | 25 000
|
դրամ |
լայնաքիթ բադ | 25 000
|
դրամ |
մարմարյա մրտիմն | 50 000
|
դրամ |
տուրպան | 25 000
|
դրամ |
սավկա | 50 000
|
դրամ |
սովորական ջրարծիվ | 100 000
|
դրամ |
սովորական կարմիր ցին | 100 000
|
դրամ |
սովորական դաշտային մկնաբազե | 50 000
|
դրամ |
տափաստանային մկնաբազե | 50 000
|
դրամ |
մարգագետնային մկնաբազե | 50 000
|
դրամ |
եվրոպական տյուվիկ | 50 000
|
դրամ |
եվրոպական օձակեր | 75 000
|
դրամ |
եվրոպական տափաստանային արծիվ | 75 000
|
դրամ |
սովորական բլրային արծիվ | 75 000
|
դրամ |
հարավեվրոպական բերկուտ | 150 000
|
դրամ |
սովորական սպիտակապոչ արծիվ | 150 000
|
դրամ |
նախասիական մորուքավոր արծիվ | 250 000
|
դրամ |
սեւ անգղ | 250 000
|
դրամ |
սովորական սպիտակագլուխ անգղ | 250 000
|
դրամ |
սովորական բալոբան | 250 000
|
դրամ |
եվրոպական միջերկրածովային բազե | 250 000
|
դրամ |
կովկասյան սապսան | 250 000
|
դրամ |
սովորական աղավնաբազե | 50 000
|
դրամ |
սովորական մանրաբազե | 50 000
|
դրամ |
կովկասյան մարեհավ | 50 000
|
դրամ |
կասպիական հնդկահավ | 125 000
|
դրամ |
մոխրագույն կռունկ | 125 000
|
դրամ |
ճախրուկ | 25 000
|
դրամ |
կտցար ոտնացուպիկ | 25 000
|
դրամ |
բզակտուց | 25 000
|
դրամ |
կտցար կաչաղակ | 25 000
|
դրամ |
հայկական արծաթափայլ որոր | 25 000
|
դրամ |
կովկասյան թավոտն բվիկ | 25 000
|
դրամ |
պարսկական կանաչ մեղվակեր | 25 000
|
դրամ |
արեւմտյան սեւ փայտփոր | 25 000
|
դրամ |
արեւելյան կարմրագլուխ շամփրուկ | 25 000
|
դրամ |
եվրոպական ալպիական ճայ | 25 000
|
դրամ |
եվրոպական սեւ ագռավ | 25 000
|
դրամ |
եվրոպական ճուռականման շահրիկ | 25 000
|
դրամ |
երգող շահրիկ | 25 000
|
դրամ |
սեւավիզ քարաթռչնիկ | 15 000
|
դրամ |
ասիական շիկապոչ քարաթռչնիկ | 15 000
|
դրամ |
խայտաբղետ ժայռային կեռնեխ | 15 000
|
դրամ |
եվրոպական կապույտ ժայռային կեռնեխ | 15 000
|
դրամ |
իրանական կապտափող | 15 000
|
դրամ |
իրանական սովորական ճոճհավ | 15 000
|
դրամ |
սպիտակափող սոխակ | 15 000
|
դրամ |
միջերկրածովային երաշտահավ | 15 000
|
դրամ |
հայկական մեծ ժայռասիտեղ | 25 000
|
դրամ |
կարմրաթեւ պատասող | 25 000
|
դրամ |
ալպիական սերինոս | 15 000
|
դրամ |
կարճամատ ճնճղուկ | 15 000
|
դրամ |
նախասիական անապատային խածկտիկ | 15 000
|
դրամ |
ժայռային վարսակուկ | 15 000
|
դրամ |
կարմրակտուց վարսակուկ | 15 000
|
դրամ |
գ) սողուններ`
միջերկրածովային կրիա | 20 000
|
դրամ |
անդրկովկասյան տակիրային կլորագլուխ | 15 000
|
դրամ |
խայտաբղետ մողեսիկ | 15 000
|
դրամ |
երկարաոտ սցինկ | 15 000
|
դրամ |
ոսկեգույն մաբույա | 15 000
|
դրամ |
չեռնովի մերկաչք | 15 000
|
դրամ |
փոքրասիական մողես | 15 000
|
դրամ |
անդրկովկասյան սահնօձ | 30 000
|
դրամ |
սեւագլուխ ռինխոկալամուս | 30 000
|
դրամ |
կովկասյան կատվաօձ | 30 000
|
դրամ |
հայկական իժ | 30 000
|
դրամ |
դ) երկկենցաղներ եւ ձկներ`
սիրիական սխտորագորտ | 10 000
|
դրամ |
իշխան Սեւանի | 50 000
|
դրամ |
Սեւանի բեղլու | 25 000
|
դրամ. |
2) այլ կենդանատեսակների ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար՝
ա) կաթնասուններ`
ոզնի | 2 000
|
դրամ |
չղջիկներ | 2 000
|
դրամ |
նապաստակ | 8 000
|
դրամ |
մշկամուկ, ճահճակուղբ | 5 000
|
դրամ |
սկյուռ | 8 000
|
դրամ |
զոլավոր բորենի | 250 000
|
դրամ |
լուսան, տափաստանային կատու, եղեգնակատու | 200 000
|
դրամ |
աքիսազգիներ | 25 000
|
դրամ |
վայրի խոզ | 200 000
|
դրամ |
ազնվացեղ եղջերու | 1 000 000
|
դրամ |
այծյամ | 250 000
|
դրամ |
այլ կաթնասունների տեսակներ (բացի վնասակար կրծողներից՝ առնետներ, մկներ, համստեր, դաշտամուկ) |
1 000
|
դրամ |
բ) թռչուններ`
տառեխներ | 8 000
|
դրամ |
բադեր | 5 000
|
դրամ |
սագեր | 10 000
|
դրամ |
ցերեկային եւ գիշերային գիշատիչներ | 20 000
|
դրամ |
փասիան, թուրաջ | 20 000
|
դրամ |
կաքավներ | 5 000
|
դրամ |
լոր | 2 000
|
դրամ |
սեւ փարփար | 3 000
|
դրամ |
ջրածիծառներ եւ որորներ | 5 000
|
դրամ |
արոսներ | 100 000
|
դրամ |
աղավնիներ | 3 000
|
դրամ |
կկու | 2 000
|
դրամ |
մանգաղաթեւեր | 3 000
|
դրամ |
այլ թռչունների տեսակներ (բացի կաչաղակից, մոխրագույն ագռավից) | 1 000
|
դրամ |
գ) սողուններ, երկկենցաղներ եւ ձկներ`
գյուրզա | 15 000
|
դրամ |
այլ տեսակի օձեր | 5 000
|
դրամ |
այլ տեսակի մողեսներ | 1 000
|
դրամ |
գետի իշխան կարմրախայտ | 5 000
|
դրամ |
այլ տեսակի ձկներ | 1 000
|
դրամ |
այլ տեսակի երկկենցաղներ | 2 000
|
դրամ: |
Հոդված 4. Բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության եւ
օգտագործման բնապահպանական իրավախախտումները
Սույն օրենքի իմաստով բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության եւ օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են համարվում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետեւյալ գործողությունները`
1) բուսական աշխարհի օբյեկտների (վայրի բուսատեսակների, համակեցությունների, դրանց աճելավայրերի, բնության հուշարձանների, բուսաբանական այգիների, դենդրոպարկերի, անտառտնկարկների), ինչպես նաեւ բուսական ծածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ եւ ռեկրեացիոնհատկությունների խաթարումը.
2) ծառերի եւ թփերի (այդ թվում` բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում տնկված եւ (կամ) աճող) ապօրինի հատումը եւ (կամ) մասնակի վնասումը.
3) հրկիզելու եւ (կամ) կրակի հետ անփույթ վարվելու հետեւանքով բուսական աշխարհի ոչնչացումը եւ (կամ) աճի դադարեցման աստիճանի վնասումը.
4) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերի, նրանց մասերի ոչնչացումը եւ (կամ) այնպիսի գործողությունների կատարումը, որոնք հանգեցնում են դրանց թվաքանակի կրճատմանը եւ աճելավայրերի վատթարացմանը.
5) հանքային պարարտանյութերի եւ թունաքիմիկատների չկանոնակարգված օգտագործմամբ, աղտոտված ջրերով, քիմիական նյութերով, արդյունաբերական եւ կոմունալ-կենցաղային արտանետումներով եւ թափոններով բուսական աշխարհի ոչնչացումը եւ (կամ) վնասումը.
6) բնական արոտավայրերում, անտառներում եւ պետական անտառային ֆոնդի ոչ անտառածածկ տարածքներում ինքնակամ խոտհունձի կատարումը եւ անասունների արածեցումը.
7) անտառային կուլտուրաների, անտառային պլանտացիաներում եւ տնկարաններում աճեցված տնկիների կամ ցանքսի, ինչպես նաեւ անտառվերականգնման համար նախատեսված տարածքներում բնական վերաճի կամ ինքնացանի ոչնչացումը եւ (կամ) վնասումը.
8) բույսերի եւ դրանց առանձին մասերի ապօրինիհավաքումը.
9) բուսական աշխարհի օգտագործման եւ պահպանության գծով օրենսդրության այլ խախտումներ, որոնց հետեւանքով վնաս է հասցվում բուսական աշխարհին:
Հոդված 5. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները
Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագներն են`
1) ծառերի եւ թփերի հատման, ոչնչացման եւ մինչեւ աճի դադարեցման աստիճանը վնասման դեպքում` յուրաքանչյուր միավորի համար`
ա) արժեքավոր եւ հազվագյուտ տեսակներ` ըստ ծառի կոճղի տրամագծի (սանտիմետրերով) ՝
մինչեւ 4
|
4 500
|
դրամ |
4.1 - 8.0
|
6 000
|
դրամ |
8.1 - 12.0
|
7 500
|
դրամ |
12.1 - 16.0
|
10 000
|
դրամ |
16.1 - 20.0
|
15 000
|
դրամ |
20.1 - 24.0
|
17 500
|
դրամ |
24.1 - 28.0
|
20 000
|
դրամ |
28.1 - 30
|
22 500
|
դրամ |
30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար
|
1 500
|
դրամ |
բ) այլ տեսակներ` ըստ ծառի կոճղի տրամագծի (սանտիմետրերով)՝
մինչեւ 4
|
1000
|
դրամ |
4.1 - 8.0
|
2000
|
դրամ |
8.1 - 12.0
|
3000
|
դրամ |
12.1 - 16.0
|
4000
|
դրամ |
16.1 - 20.0
|
5000
|
դրամ |
20.1 - 24.0
|
6000
|
դրամ |
24.1 - 28.0
|
7500
|
դրամ |
28.1 - 30
|
10000
|
դրամ |
30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար
|
500
|
դրամ: |
Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված, ինչպես նաեւ բնության հուշարձանի կարգավիճակ ունեցող ծառատեսակների եւ թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում բերված սակագների տասնապատիկի չափով։
Բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում եւ անտառպուրակներում ծառատեսակների եւ թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում բերված սակագների հնգապատիկի չափով։
Արհեստական անտառներում, բնակավայրերի ընդհանուր օգտագործման վայրերի ծառատեսակների եւ թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում բերված սակագների`
Երեւան քաղաքում` տասնապատիկի չափով,
այլ բնակավայրերում` եռապատիկի չափով։
Սույն օրենքի իմաստով հազվագյուտ տեսակներ են համարվում հունական ընկուզենին, արջատխլին, սոսին, գիհին, կարմրածառ եւ պտղատու ծառատեսակները:
Սույն օրենքի իմաստով արժեքավոր տեսակներ են համարվում կաղնին, հաճարենին, հացենին, լորենին, թխկին եւ սոճենին:
Արմատից կտրված, ինչպես նաեւ հողմատապալ կամ ապօրինի հատված ցցաչոր ծառերի հափշտակման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում բերված սակագների հիսուն տոկոսի չափով.
2) անտառային կուլտուրաների, անտառվերականգնման նպատակով բնական ծագում ունեցող մատղաշ ծառերի, ինքնացանի ոչնչացման եւ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասման դեպքում` յուրաքանչյուր հեկտարի համար` ըստ վնասված կամ ոչնչացված անտառային կուլտուրաների բնական ծագում ունեցող մատղաշ ծառերի եւ ինքնացանի տարիքի`
մինչեւ 5 տարեկան`
|
450 000
|
դրամ |
6 - 10 տարեկան`
|
575 000
|
դրամ |
10 տարեկանից բարձր`
|
սույն հոդվածի 1-ին կետում բերված սակագներով. |
3) բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում եւ անտառպուրակներում, անտառպտղատու, անտառսերմնային եւ ընկուզապտղային տնտեսություններում պտուղների, հատապտուղների, սնկերի, սերմերի, դեղաբույսերի եւ այլ օգտակար բույսերի ինքնակամ հավաքի դեպքում` յուրաքանչյուր կիլոգրամի համար`
հունական ընկույզ | 3 000
|
դրամ |
հաճար, կաղին | 2 000
|
դրամ |
տանձ, խնձոր | 1 000
|
դրամ |
այլ պտուղներ, հատապտուղներ, սերմեր, սնկեր, դեղաբույսեր եւ այլ օգտակար բույսեր | 500 դրամ. |
4) անտառային ֆոնդի հողերում եւ բնական արոտավայրերում ապօրինի խոտհունձի հետեւանքով վնասված յուրաքանչյուր հեկտարի համար`
մշակված հողեր | 300 000
|
դրամ |
բնական արոտավայրեր` բարելավված | 100 000
|
դրամ |
բնական արոտավայրեր` առանց բարելավման | 75 000
|
դրամ |
խոտհարքներից եւ արոտավայրերից դուրս տարածքներ | 100 000
|
դրամ. |
5) կենդանիների ապօրինի արածեցման համար յուրաքանչյուր գլխի համար`
ա) արոտային հանդակներում՝
խոշոր եղջերավոր անասուններ եւ ձիեր | 150
|
դրամ |
մատղաշ տարիքի խոշոր եղջերավոր անասուններ եւ ձիեր, ինչպես նաեւ մանր եղջերավոր անասուններ, այծեր | 100
|
դրամ |
բ) ոչ արոտային հանդակներում`
խոշոր եղջերավոր անասուններ եւ ձիեր | 200
|
դրամ |
մատղաշ տարիքի խոշոր եղջերավոր անասուններ եւ ձիեր, ինչպես նաեւ մանր եղջերավոր անասուններ, այծեր | 150
|
դրամ |
Եթե անասունների ապօրինի արածեցման կամ ապօրինի խոտհունձի դեպքում վնասվել կամ ոչնչացվել են անտառային կուլտուրաներ, բնական ծագումով մատղաշ ծառեր կամ ինքնացան, ապա վնասի հատուցման չափը հաշվարկվում է որպես սույն հոդվածի 1-5-րդ կետերում նշված խախտումների համար սույն օրենքով սահմանված կարգով եւ սակագներով հաշվարկված առանձին վնասի հատուցման չափերի հանրագումար.
6) անտառային տնկարաններում`
ա) ցանքսի ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր hեկտարի համար`
3 000 000
|
դրամ |
բ) տնկիների ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր հատի համար`
տնկիներ՝ մինչեւ 5 տարեկան | 250
|
դրամ |
5-ից բարձր տարիքի անտառկազմող տնկիներ | 500
|
դրամ |
5-ից բարձր տարիքի դեկորատիվ եւ տեխնիկական տնկիներ | 5000
|
դրամ. |
7) անտառային պլանտացիաներում բոլոր տեսակի տնկիների գծով` ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր միավորի համար` 1000 դրամ .
8) անտառային ֆոնդի հողերի եւ բնական արոտավայրերի, ինչպես նաեւ բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների աղտոտման դեպքումյուրաքանչյուր քառակուսի մետրի համար`
կենցաղային եւ սննդի աղբով աղտոտելու համար | 2000
|
դրամ |
կենցաղային աղբի, շինարարական եւ արդյունաբերական թափոնների ինքնակամ տեղադրման համար | 10 000 դրամ. |
9) անտառային ֆոնդի հողերի, ինչպես նաեւ բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների ապօրինի օգտագործման համար՝
զավթված տարածքների յուրաքանչյուր հեկտարի համար | 200 000
|
դրամ |
ապօրինի շինություններով զբաղեցրած յուրաքանչյուր քառակուսի մետրի համար | 5 000
|
դրամ |
հողի ապօրինի դուրսբերման յուրաքանչյուր խորանարդ մետրի համար | 10 000 դրամ: |
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 6. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման կարգը
1. Սույն օրենքի 2-րդ եւ 4-րդ հոդվածներում նշված բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը հաշվարկվում է` ելնելով բուսական եւ կենդանական աշխարհի վնասված (ոչնչացված) օբյեկտների քանակից եւ (կամ) ծավալից եւ սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագներից:
2. Կենդանիների բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացման յուրաքանչյուր դեպքի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով:
3. Կենդանիների վնասման դեպքում, եթե դա չի հանգեցնում դրանց ոչնչացմանը, վնասման յուրաքանչյուր դեպքի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների 50 տոկոսի չափով:
4. Թռչունների կամ սողունների յուրաքանչյուր ձվի ապօրինի հավաքման եւ (կամ) ոչնչացման համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների 50 տոկոսի չափով:
5. Կեղծված, չհիմնավորված, ակնհայտ սուտ տեղեկատվության հիման վրա տրամադրված լիցենզիաների (թույլտվությունների) եւ կնքված պայմանագրերի հիման վրա իրականացված որսի հետեւանքով սպանված (որսված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով:
6. Այլ անձին տրված լիցենզիաների (թույլտվությունների) հիման վրա կատարված որսի (բացառությամբ կոլեկտիվ որսի դեպքերի) հետեւանքով սպանված (որսված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների կրկնապատիկի չափով:
7. Բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսապաշարների ապօրինի օգտագործման հետեւանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը սպանված (որսված, ոչնչացված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով:
8. Ապօրինի որսված, հավաքված եւ (կամ) մթերված` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների եւ բույսերի տեսակների վաճառքի, գնման, ձեռքբերման, փոխանակման, արտահանման եւ ներմուծման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով:
9. Ապօրինի մթերված փայտանյութը եւ դրանցից արտադրված արտադրատեսակներն անտառից դուրս ընկած տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառի կառավարման լիազոր մարմնի կողմից ծառի համապատասխան տեսակների ներքեւի պահեստից բացթողնման եւ փայտանյութի վերամշակումից ստացվող արտադրատեսակների համար սահմանված գների կրկնապատիկի չափով:
10. Ապօրինի ծառահատումների փաստը հատված ծառերի (կոճղերի) տեսքով հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է ծառի համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով:
11. Սույն հոդվածի 1-10-րդ մասերի համաձայն` հաշվարկված բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը ներառում է վնասված գույքի արժեքը, ինչպես նաեւ օրենսդրության համաձայն հաշվարկված կենսապաշարների օգտագործման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի գումարը:
Հոդված 7. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը
Սույն օրենքի համաձայն` բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը կատարում են բնապահպանական պետական տեսուչները` օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական օրենսդրության խախտման վերաբերյալ արձանագրության կազմման շրջանակներում` որպես արձանագրության անբաժանելի հավելված:
Հոդված 8. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի գանձման կարգը
1. Սույն օրենքի համաձայն` բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի պետական բյուջե գանձումը կատարվում է բնապահպանական տեսչական մարմնի կողմից իրավախախտման դեպքի վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա:
2. Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո` իրավախախտողի կողմից 10-օրյա ժամկետում, բանկային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վնասի հատուցման գումարն ինքնակամ չվճարելու դեպքում գումարի վճարումն ապահովվում է դատական կարգով` տեսչական մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 9. Oրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: