Armenian ARMSCII Armenian
Կ-3162-10.09.2018-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ մասում՝

1) «Գերակա հանրային շահերով հասարակության եւ պետության կարիքների համար» բառերը փոխարինել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով» բառերով.

2) «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» բառերը փոխարինել  «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: