Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-368-13.09.2018--012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ, ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՓԱՍՏԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասը եւ առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանել տասնմեկ:
 
 



ՀՀ ԱԺ նախագահ
պարոն Ա. Բաբլոյանին

Մեծարգո պարոն Բաբլոյան.   
  
 


Խնդրում ենք ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2018թ. սեպտեմբերի 10-ին գումարված Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ հետեւյալ օրակարգով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» հարցը: