Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3709-24.09.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «թ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«թ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված քրեագիտական պահանջներին չհամապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող զենք եւ ռազմամթերք.»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ եւ 5-րդ մասերով.

«Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրա փամփուշտների շրջանառության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Առգրավված (վերցված), կամավոր հանձնված եւ գտնված զենքի եւ ռազմամթերքի ընդունման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ վարչապետի 17.05.2017թ. թիվ 02/16.10/11549-17 հանձնարարականով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվել է մշակել, սահմանված կարգով շրջանառել եւ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքներում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր արձակելու լիազորություններին եւ հիշյալ ակտերին առնչվող այլ կարգավորումներին վերաբերող՝ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության դրույթներով պայմանավորված փոփոխություններ եւ լրացումներ այն հաշվով, որպեսզի մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը դրանք ուժի մեջ մտած լինեն:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածն ամրագրում է օրինականության սկզբունքը, որի համաձայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեությունը կանոնակարգող մի շարք նորմատիվ իրավական ակտեր ընդունվել են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ հոդվածի հիմքով, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարգավորման է ենթակա օրենքով չկարգավորված ցանկացած հարաբերություն, եթե այդ հարաբերությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով ու կարգադրությամբ չպետք է կարգավորվի իրավական այլ ակտերով:

Որոշ նորմատիվ իրավական ակտեր ընդունվել են այս կամ այն իրավահարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առանց նախաբանում նշում պարունակելու, թե որ նորմատիվ իրավական ակտի, դրա մասի համաձայն կամ ի կատարումն է ընդունվում ակտը:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի 17.05.2017թ. թիվ 02/16.10/11549-17 հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով ոստիկանության կողմից նախապատրաստվել է մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրինագծերի փաթեթի նպատակը մի շարք օրենքներում ենթաօրենսդրական ակտեր արձակելու՝ համապատասխան մարմինների լիազորությունն ամրագրելն է:

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի կատարումը՝ մի շարք օրենքներում կամրագրվի համապատասխան մարմինների՝ ենթաօրենսդրական ակտեր արձակելու լիազորությունը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն Արա Բաբլոյանին

Հարգելի պարոն Բաբլոյանին

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N - Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, օրենքների նախագծերը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ