Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-508-17.02.2005-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 հոկտեմբերի 2003թ, ՀՕ-23-Ն) 7 հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին: Պաշտպանն իրավասու է դիմողին տալ առաջարկություններ կամ խորհրդատվություն` դատարանի որոշումը, վճիռը կամ դատավճիռը բողոքարկելու վերաբերյալ:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի Օրենքը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, «Հայաստանի Հանրապետության դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին: