Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-4031-30.11.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 132-րդ հոդվածի 1-ին մասը «առաջանալու» բառից հետո լրացնել «, իսկ Ազգային ժողով ներկայացված թեկնածուներից քվեարկության արդյունքում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու չընտրվելու կամ Հանրապետության նախագահի առարկությունն ընդունվելու դեպքերում՝ համապատասխանաբար թեկնածու չընտրվելու կամ Հանրապետության նախագահի առարկությունն ընդունվելու» բառերով:

Հոդված 2. Օրենքի 133-րդ հոդվածի 10-րդ մասը «մնալու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Ազգային ժողով ներկայացված թեկնածուներից քվեարկության արդյունքում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու չընտրվելու կամ Հանրապետության նախագահի առարկությունն ընդունվելու» բառերով:

Հոդված 3. Օրենքի 135-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «առաջանալու» բառերից հետո լրացնել «կամ Ազգային ժողովի կողմից քվեարկության արդյունքում Վճռաբեկ դատարանի նախագահ չընտրվելու» բառերով.

2) 12-րդ մասում «մնալու» բառից հետո լրացնել «կամ Ազգային ժողովի կողմից քվեարկության արդյունքում Վճռաբեկ դատարանի նախագահ չընտրվելու» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


Տեղեկանք օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ