Armenian ARMSCII Armenian
Կ-10831-01.02.2007-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 16-րդ հոդվածում՝
 
1) 1.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1.1 պետական ռեգիuտրում գրանցման ենթակա առեւտրային կազ՟մա՟կերպությունների կանոնադրությունների փոփոխություն՟նե՟րի ու լրա՟ցումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեու՟թյան դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մա՟սին տեղե՟կու՟թյուն՟ների պետա՟կան գրանցման կամ նրանց առանձնացված uտորա՟բա՟ժանումների կանո՟նա՟դրությունների փոփոխությունների ու լրա՟ցում՟ների, նոր խմբա՟գրությամբ կանոնադրությունների, վերա՟կազ՟մակերպմամբ պայմա՟նա՟վորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների եւ պետա՟կան գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղե՟կու՟թյուն՟ների փոփոխությունների հաշվառման համար
բազային տուրքի վեցապատիկի չափով».
2)  1.2-րդ կետի «վկայականի կրկնօրինակը» բառերը փոխարինել «վկայականի փոխարեն նորը» բառերով.  
3) 1.4-րդ  կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.4 պետական ռեգիuտրում գրանցման ենթակա ոչ առեւտրային կազ՟մա՟կեր՟պությունների կանոնադրությունների փոփոխություն՟ների ու լրա՟ցում՟ների, նոր խմբագրությամբ կանոնադրություն՟ների, վերա՟կազ՟մակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործա՟դիր մարմնի ղեկավարի մասին տեղեկու՟թյունների պետական գրան՟ց՟ման  կամ դրանց առանձնացված uտորաբաժանումների կանոնա՟դրու՟թյունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբա՟գրու՟թյամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանա՟վոր՟ված գործունեության դա՟դար՟ման, գործադիր մարմնի ղեկավարի մա՟սին տեղեկու՟թյունների եւ պետական գրանցամատյանում գրառման             են՟թակա այլ տեղե՟կու՟թյունների փոփոխությունների հաշվառման համար, բացա՟ռությամբ uույն հոդվածի 3.1-րդ կետով uահմանված դեպքերի
բազային տուրքի հնգապատիկի չափով».
4) 1.5-րդ կետի «վկայականի կրկնօրինակը» բառերը փոխարինել «վկայականի փոխարեն նորը» բառերով.  
5) 1.8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.8 հիմնարկների փոփոխությունների, վերակազմակերպմամբ պայ՟մա՟նա՟վորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների հաշվառման համար
բազային տուրքի հնգապատիկի չափով».
6) 1.9-րդ կետի «վկայականի կրկնօրինակը» բառերը փոխարինել «վկայականի փոխարեն նորը» բառերով.  
7) 2.2-րդ կետի «վկայականի կրկնօրինակը» բառերը փոխարինել «վկայականի փոխարեն նորը» բառերով.  
8) 3.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3.1 համատիրությունների կանոնադրությունների փոփոխություն՟նե՟րի ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազ՟մա՟կերպմամբ պայմանավորված գործունեության դա՟դար՟ման, գործադիր մարմնի ղեկավարի մա՟սին տեղեկու՟թյուն՟ների պետական գրանցման կամ դրանց առանձնացված uտորա՟բա՟ժա՟նումների կանոնադրու՟թյուն՟ների փոփոխությունների ու լրա՟ցումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազ՟մա՟կերպմամբ պայմանավորված գործունեության դա՟դար՟ման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղե՟կությունների եւ պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար
բազային տուրքի 50 տոկոuի չափով».
9) 3.2-րդ կետի «վկայականի կրկնօրինակը» բառերը փոխարինել «վկայականի փոխարեն նորը» բառերով:  

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո: