Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-053-11.03.2019-ՏԵ-012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին» համաձայնագիր ը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին Աստանա քաղաքում:
Համաձայնագիրն ապահովում է պետական կարգավորման տարբեր ուղղություններով փոխգործակցության այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս առավելագույնս հաշվի առնել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) ընդհանուր եւ յուրաքանչյուր անդամ պետության առանձին շահերը, ինչպես նաեւ՝ գործարարության շահերը, կարգավորման թափանցիկությունն ու կանխատեսելիությունը ազգային եւ վերազգային մակարդակներում: Համաձայնագիրը կրում է ոչ արտոնյալ բնույթ եւ մաքսատուրքերի նվազեցում չի ենթադրում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Համաձայնագրով նախատեսվում են այնպիսի բաժիններ, ինչպիսիք են՝ «Թափանցիկությունը», «Առեւտրի պաշտպանական միջոցները», «Առեւտրի տեխնիկական խոչընդոտները», «Սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումները», «Մաքսային համագործակցությունը եւ առեւտրի դյուրացումը», «Մտավոր սեփականության իրավունքները», «Մրցակցությունը», «Պետական գնումները», «Ոլորտային համագործակցությունը», «Էլեկտրոնային առեւտուրը»:

«Ընդհանուր դրույթներ», «Եզրափակիչ դրույթներ» եւ «Ինստիտուցիոնալ դրույթներ» բաժինների շրջանակներում՝

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների, արտաքին գործերի, արդարադատության եւ ֆինանսների նախարարությունների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Վերոնշյալ բաժնում նախատեսվել է նաեւ ոլորտային առանձին ենթակոմիտեների եւ աշխատանքային խմբերի ստեղծումը, որոնք պետք է մշակեն հետագա համագործակցության «ճանապարհային քարտեզներ»:

Համաձայնագրի վավերացումը կնպաստի փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանը ԵԱՏՄ անդամ պետությունների եւ ՉԺՀ-ի միջեւ, ինչպես նաեւ որոշ չափով կկապակցի ԵԱՏՄ անդամ պետությունների ու ՉԺՀ-ի նոր կոոպերացիոն նախագծերը եւ տեխնոլոգիաները:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը


ՏԵՂԵԿԱՆՔ

Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին համաձայնագրի վավերացման նպատակահարմարության

«Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2018 մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում: Վերոհիշյալ Համաձայնագրի շուրջ բանակցություններն անցկացվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի որոշման հիման վրա:

Համաձայնագիրն ապահովում է պետական կարգավորման տարբեր ուղղություններով փոխգործակցության այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս առավելագույնս հաշվի առնել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) ընդհանուր եւ յուրաքանչյուր անդամ պետության առանձին շահերը, ինչպես նաեւ՝ գործարարության շահերը, կարգավորման թափանցիկությունն ու կանխատեսելիությունը ազգային եւ վերազգային մակարդակներում: Համաձայնագիրը կրում է ոչ արտոնյալ բնույթ եւ մաքսատուրքերի նվազեցում չի ենթադրում:

Համաձայնագրով նախատեսվում են այնպիսի բաժիններ, ինչպիսիք են՝ «Թափանցիկությունը», «Առեւտրի պաշտպանական միջոցները», «Առեւտրի տեխնիկական խոչընդոտները», «Սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումները», «Մաքսային համագործակցությունը եւ առեւտրի դյուրացումը», «Մտավոր սեփականության իրավունքները», «Մրցակցությունը», «Պետական գնումները», «Ոլորտային համագործակցությունը», «Էլեկտրոնային առեւտուրը»:

«Ընդհանուր դրույթներ», «Եզրափակիչ դրույթներ» եւ «Ինստիտուցիոնալ դրույթներ» բաժինների շրջանակներում՝

«Թափանցիկությունը» բաժնի շրջանակներում անդրադարձ է կատարվել առեւտրի վրա ազդող միջոցների բաց աղբյուրներում հրապարակմանը: Ստեղծվել է Համաձայնագրի կիրարկման վրա ազդող ցանկացած միջոցի վերաբերյալ Կողմերից մեկի պահանջով տեղեկատվության պարտադիր տրամադրման մեխանիզմ:

«Առեւտրի պաշտպանական միջոցները» բաժինն ապահովում է ԱՀԿ նորմերին համապատասխան հակագնագցման, փոխհատուցման եւ հատուկ պաշտպանական միջոցների կիրառումը: Բացի դրանից, նախատեսվել է առեւտրի պաշտպանության միջոցների բնագավառում ԵԱՏՄ եւ ՉԺՀ համագործակցության ընդլայնումը, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ պաշտպանել ԵԱՏՄ անդամ պետությունների արտահանողների շահերը՝ թափանցիկության բարձրացման եւ Չինաստանում հետաքննությունների անցկացման մեթոդաբանական առանձնահատկությունների ուսումնասիրության միջոցով:

«Մաքսային համագործակցությունը եւ առեւտրի դյուրացումը» բաժինը մշակվել է ԱՀԿ համաձայնագրերի դրույթների եւ նորմերի, առաջին հերթին՝ առեւտրի դյուրացման ընթացակարգերի մասին Համաձայնագրի հիման վրա: Նախատեսվում է ստեղծել փոխադարձ առեւտրում գործարար շրջանակների համագործակցությանն ուղղված մեխանիզմներ (տեղեկատվական կենտրոնների ստեղծում, նախնական որոշումների ընդունում եւ այլն):

Վերոնշյալ բաժինը սահմանում է ԵԱՏՄ անդամ պետությունների եւ ՉԺՀ-ի մաքսային մարմինների համագործակցության ուղղությունները՝ նախատեսելով նշվածի երկաստիճան ձեւաչափը՝ մշտական՝ կոնտակտային անձանց ինտիտուտի եւ պարբերական՝ մաքսային համագործակցության ենթակոմիտեի միջոցով:

«Մրցակցությունը» բաժնի շրջանակներում սահմանվում է հակամրցակցային գործողությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը եւ դրա տեսակները: Նախատեսվում է հատուկ մեխանիզմների հիման վրա ՉԺՀ իրավասու մարմինների հետ համագործակցության ընդլայնումը:

«Պետական գնումները» բաժնի մեջ ներառվել են գնումների (այդ թվում՝ Համացանցում իրականացվող) իրականացման թափանցիկության մակարդակի բարձրացմանն ուղղված դրույթներ: Նախատեսվում է նաեւ էլեկտրոնային գնումների ոլորտում տեղեկատվության եւ փորձի փոխանակում:

«Էլեկտրոնային առեւտուրը» բաժնում ամրագրվել են էլեկտրոնային առեւտրի ոլորտում սպառողների շահերի եւ անձնական տվյալների պաշտպանության դրույթներ, ինչպես նաեւ հիմք է դրվել էլեկտրոնային փաստաթղթերի եւ էլեկտրոնային վավերացման մեթոդների փոխճանաչման օգտագործման ընդլայնման համար:

«Մտավոր սեփականության իրավունքները» բաժինը ներառում է ինչպես մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության եւ պահպանման ընդհանուր կանոններին, այնպես էլ դրա առանձին օբյեկտներին վերաբերող առանձին հարցերի մասով դրույթներ: Ամրագրվել են Կողմերի պարտավորությունները մտավոր սեփականության օբյեկտների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հասանելիության վերաբերյալ:

«Առեւտրի տեխնիկական խոչընդոտները» բաժնում ներկայացված են ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի մշակման եւ կիրառման գործընթացների թափանցիկությունը բարձրացնող դրույթներ: Վերոնշյալ բաժնում նախատեսված է նաեւ համագործակցության մեխանիզմը՝ ներառյալ G2B (պետություն-մասնավոր հատված) ձեւաչափը: Ամրագրված են տեխնիկական կանոնակարգման միջոցների կիրառման ընդհանուր սկզբունքները եւ կանոնները: Նախատեսված են նաեւ հետագայում Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ առեւտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանն ուղղված ոլորտային համաձայնագրերի կնքման դրույթներ:

«Սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումները» բաժինը հիմնված է ԱՀԿ սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումների վերաբերյալ Համաձայնագրի դրույթների վրա: Բաժնում ամրագրված են սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումների կիրառման դեպքում թափանցիկության ապահովման վերաբերյալ համաձայնության ամրագրման դրույթներ: Առեւտրում կիրառվող գաղտնի սահմանափակումների ուղղությամբ աշխատանքների շրջանակներում Համաձայնագրում ներառվել է Կողմերի կողմից կիրառվող միջոցների մասով տեխնիկական խորհրդատվությունների անցկացման մեխանիզմ:

«Ոլորտային համագործակցությունը» բաժնի շրջանակներում սահմանվել են ինչպես ԵԱՏՄ եւ ՉԺՀ համագործակցության խորացման «գլոբալ» ոլորտները (գյուղատնտեսություն, էներգետիկա, տրանսպորտ, արդյունաբերական կոոպերացիա, տեխնոլոգիաներ եւ նորամուծություններ, տեղեկատվական եւ հաղորդակցական ենթակառուցվածքներ, ֆինանսներ եւ շրջակա միջավայր), այնպես էլ համագործակցության առավել հստակ ոլորտները եւ ուղղությունները: Ամրագրվել են նաեւ ընդհանուր շահերից բխող համատեղ նախագծերի իրականացման նպատակով ֆինանսական ինստիտուտների ռեսուրսների ներգրավման դրույթներ:

Վերոնշյալ բաժնում նախատեսվել է նաեւ ոլորտային առանձին ենթակոմիտեների եւ աշխատանքային խմբերի ստեղծումը, որոնք պետք է մշակեն հետագա համագործակցության «ճանապարհային քարտեզներ»:

Համաձայնագրի վավերացումը կնպաստի փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանը ԵԱՏՄ անդամ պետությունների եւ ՉԺՀ-ի միջեւ, ինչպես նաեւ որոշ չափով կկապակցի ԵԱՏՄ անդամ պետությունների ու ՉԺՀ-ի նոր կոոպերացիոն նախագծերը եւ տեխնոլոգիաները:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը նպատակահարմար է գտնում Համաձայնագրի վավերացումը:


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին» համաձայնագրի դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին:



ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման առնչությամբ չի առաջանում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

20 դեկտեմբերի 2018 թվականի N 1473-Ա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2018 թ. դեկտեմբերի 20
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան




Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին» համաձայնագիրը, օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1473-Ա որոշումը, օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, համաձայնագրի վավերացման առնչությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության, համաձայնագրի եւ գործող օրենքների միջեւ հակասությունների բացակայության, համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը (12 փետրվարի 2019 թվականի ՍԴՈ-1444):

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը:

Հարգանքով՝
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ