Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-074-27.03.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-129-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը «կամ սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված դեպքերի,» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ.

«ինչպես նաեւ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի, »:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հիմնավորում

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Ինչպես ամեն հիմնադրամ, այնպես էլ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը» Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` http://www.azdarar.am,  յուրաքանչյուր տարի պարտավոր է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին: Կայքում հրապարակային ծանուցման տեղադրման համար մատուցվող ծառայության համար գանձվում է վճար յուրաքանրյուր հրապարակած նիշի համար: Քանի որ  «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը»  բացի սոցիալական նշանակությունից ունի նաեւ բարոյական, համապետական եւ համազգային նշանակություն, Հիմնադրամի գումարները գոյանում են աշխատող մարդկանց պարտադիր վճարներից եւ բազմաթիվ այլ մարդկանց կամավոր նվիրատվություններից, Հիմնադրամի ամբողջ աշխատակազմը կատարում է աշխատանքները հասարակական, անվճար հիմունքներով եւ անշահախնդիր` սույն օրենսդրական կարգավորումով առաջարկվում է հիմնադրամի տարեկան հաշվետվությունները  հրապարակել անվճար հիմունքներով` սահմանելով այն որպես բացառություն, ինչպես գործող օրենքով նախատեսված է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար, չէ որ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը»    իրականացնում է, ըստ էության,  պետական գործառույթ:


ՏԵՂԵԿԱՆՔ

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին Հայաստանի Հանրապետութան օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը
բացակայում է:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


ՀԱՐԳԵԼԻ՜ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում  «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին Հայաստանի Հանրապետութան օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կից ներկայացվում են`

1. օրենքի  ընդունման հիմնավորումը,

2. օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,

3. օրենքում փոփոխվող հոդվածը:

Խնդրում եմ սահմանված կարգով օրենքի նախագիծը դնել շրջանառության մեջ:

Առդիր`   4 (չորս ) էջ:
 
 
Հարգանքով` 
Տիգրան Ուրիխանյան