Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-1165 -25.04.2019-ՖՎ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232-Ն օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 94-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «տարեկան հաշվապահական հաշվեկշռի, շահույթների եւ վնասների հաշվի» բառերը փոխարինել «տարեկան ֆինանսական հաշվետվությունների» բառերով, հանել երկրորդ նախադասությունը.

2) 3-րդ մասում «տարեկան  հաշվետվությունը ենթակա է» բառերը փոխարինել «տարեկան հաշվետվությունը եւ տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են» բառերով:

Հոդված 3. Օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի`

1) «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ե) Ընկերության տարեկան հաշվետվությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, իսկ ֆինանսական հաշվետվությունները օրենքով պարտադիր աուդիտի ենթակա լինելու դեպքում` նաեւ դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները.».

2) «է» կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: