Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-1441 -20.05.2019-ՏՏԳԲ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքում «մարզպետարան» եւ «մարզպետարաններ» բառերը բոլոր հոլովաձեւերով փոխարինել «մարզպետի աշխատակազմ» եւ «մարզպետների աշխատակազմեր» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Մարզպետի աշխատակազմի անվանումը ներառում է համապատասխան մարզի անվանումը եւ մարզպետի աշխատակազմ բառերը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: