Armenian ARMSCII Armenian
Կ-10951-12.02.2007,16.02.2007-ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-293, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. «Հեռուuտատեuության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (այuուհետ`Հանձնաժողով) կարգավորող անկախ մարմին է, որի նպատակն է ապահովել հ եռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը, ինչպես նաեւ oրենuդրությամբ uահմանված կարգով լիցենզավորել եւ վերահuկել հեռուuտաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը: Հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հանձնաժողովի անդամների կեuը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իuկ մյուu կեuը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից` վեց տարի ժամկետով, բացառությամբ առաջին կազմի: »:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը «Նախագահին» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին» բառերով:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածից հանել «մասնավոր» բառը:

Հոդված 5. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.«Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: