Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-198-20.06.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի առեւտրային արբիտրաժի մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի առաջին մասում «բարձրագույն կրթություն» բառերը փոխարինել «բարձրագույն իրավաբանական կրթություն» բառերով:

Արբիտր կարող է լինել 25 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Առեւտրային Արբիտրաժի մասին օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասում նշվում է որ արբիտր կարող է լինել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ: Տվյալ նախադասության մեջ «բարձրագույն կրթություն» բառերը հարկավոր է փոխարինել «բարձրագույն իրավաբանական կրթություն» բառերով հետեւյալ պատճառաբանությամբ.

Արբիտրաժային դատարանի գործընթացը իր բովանդակությամբ շատ մոտ է ցանկացած այլ դատական գործընթացի, ուստի եւ արբիտրը, որն ըստ էության եւս դատավոր է, պարտավոր է տիրապետել օրենսդրությանը, որպեսզի կարողանա ապահովել որակյալ եւ օբյեկտիվ դատական գործընթաց: Նա նույնպես պարտավոր է տիրապետել վճիռներ կայացնելու եւ կազմելու հմտություններին, որոնք իրավագիտության ոլորտի անբաժան մասն են կազմում, քանզի ուղիղ կապ ունեն օրենսդրության հետ:

Քանի որ արբիտրաժային դատարանում կարող են քննվել քաղաքացիական իրավահարաբերություններից առաջացող առեւտրային բնույթի բոլոր վեճերը, բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների եւ նրանց հաճախորդների միջեւ կնքված գործարքներից բխող կամ դրանց հետ կապված վեճերը, ապրանքների մատակարարման եւ փոխանակման ու ծառայությունների մատուցման, առեւտրային ներկայացուցչության կամ գործակալության, ֆակտորինգի, վարձակալության, լիզինգի, աշխատանքների կատարման, խորհրդատվության, նախագծման, լիցենզային, ներդրման, ֆինանսավորման, ապահովագրության, շահագործման կամ կոնցեսիայի, համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձեւերի, ծովային, օդային, երկաթուղային եւ ավտոմոբիլային փոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները, ապա արբիտրը պարտավոր է տիրապետել բոլոր այն օրենսգրքերին, որոնցով պետք է առաջնորդվել տվյալ գործերը քննելու համար: Իսկ նման գիտելիքներ ձեռք են բերվում միայն իրավագիտական ֆակուլտետներում: Հետեւապես, արբիտր լինելու համար բավական չէ ունենալ զուտ բարձրագույն կրթություն, այլեւ պարտադիր է, որպեզի անձն ունենա բարձրագույն իրավաբանական կրթություն: 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


19 հունիսի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

 

      Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը?

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. Օրենքի նախագիծը

2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքքը:

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Արթուր Դավթյանը:

Խնդրում ենք ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 3 թերթ: 
  
 
Հարգանքով՝