Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-20424 -21.06.2019-ՖՎ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «նյութական խրախուսման եւ զարգացման ֆոնդի միջոցներից» բառերը եւ վերջին նախադասությունը:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի`

1. 9-րդ մասից հանել «եւ (կամ) տվյալ մարմնի նյութական խրախուսման եւ զարգացման ֆոնդի միջոցներից» բառերը,

2. 10-րդ մասից հանել «տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից: