Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2047-21.06.2019-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «Վճարի դիմաց մատուցվող ծառայությունների տեսակների ամբողջական ցանկը եւ պայմանները, ինչպես նաեւ համապատասխան վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» նախադասությունը փոխարինել «Լրացուցիչ մատուցվող ծառայությունների տեսակների ամբողջական ցանկը եւ պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը, որոնց դիմաց գանձվող վճարներն ուղղվում են պետական բյուջե՝ ՀՀ կառավարության սահմանած չափերով:»:

Հոդված 2. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասից «արտաբյուջետային ֆոնդի եւ» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 5.1-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գանձապետարանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջետային հաշվին առկա գործակալության կողմից հավելյալ մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են պետական բյուջե՝ որպես ազատ մնացորդ:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սահմանել, որ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով բացված արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող եւ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված արտաբյուջետային ծրագրերը, միջոցառումները, դրանց հետ կապված եկամուտները եւ ծախսերը համարվում են 2019 թվականի ՀՀ պետական բյուջեի համապատասխան ծրագրեր, միջոցառումներ, եկամուտներ եւ ծախսեր: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված միջոցների հաշվին ծախսերը ֆինանսավորվում են բացառապես համապատասխան մուտքերի սահմաններում եւ դրանց հաշվին: