Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-20414-21.06.2019-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին  մասի «ժէ.3» կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 18.1-ին հոդվածի 9-րդ մասի «բ» կետից «, որը մուտքագրվում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ (հաշվին)» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 33.1-ին եւ 33.2-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ճանապարհային ոստիկանության նյութական խրախուսման եւ տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոնդում առկա արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ որպես ազատ մնացորդ:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» Սահմանել, որ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով բացված արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող եւ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված արտաբյուջետային ծրագրերը, միջոցառումները, դրանց հետ կապված եկամուտները եւ ծախսերը համարվում են 2019 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան ծրագրեր, միջոցառումներ, եկամուտներ եւ ծախսեր:  Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված միջոցների հաշվին ծախսերը ֆինանսավորվում են բացառապես համապատասխան մուտքերի սահմաններում եւ դրանց հաշվին: