Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-2591 -14.08.2019-ՏՏԳԲ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին»  Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-232-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրի ազգային խորհրդի եզրակացությունը» բառերը:

Հոդված 2. Օրենքի Հավելվածում «Ջրի ազգային ծրագրի իրականացման միջոցառումների փուլային ծրագրի»՝

1) «Իրավական պահանջներ» բաժնի 1-ին պարբերության «Կարճաժամկետ միջոցառումներ» սյունակից 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

2) «Ինստիտուցիոնալ զարգացում»  բաժնի 2-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

3) «Ջրային ռեսուրսների կառավարման կարիքներ» բաժնի 2-րդ պարբերության «Երկարաժամկետ միջոցառումներ» սյունակից հանել «Ջրի ազգային խորհրդի Վեճերը լուծող հանձնաժողովի դերի ամրապնդմանն ուղղված մեխանիզմների մշակում:» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: