Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-311-08.10.2019-ՏՏԳԲ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի (այսուհետ՝ Օրենք)

1. 11-րդ հոդվածի 7-րդ մասի «ժդ» կետում «կարգի եւ» բառերը հանել.

2. 11-րդ հոդվածի 7-րդ մասի «ժե» կետում «վճարման կարգի» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքը լրացնել 151 հոդվածով.

«Հոդված 151 . Շինությունների սեփականատերերից գանձվող պարտադիր եւ այլ վճարների վճարման կարգը

1. Շինությունների սեփականատերերը սույն օրենքով սահմանված պարտադիր վճարները, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված այլ վճարները բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին վճարում են անկանխիկ եղանակով՝ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի բանկային հաշվին:

2. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին շինությունների սեփականատերերի կողմից անկանխիկ եղանակով կատարվող վճարման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի դեկտեմբերի 1-ից: