Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3341-30.10.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)» 80.1-ին հոդվածի վերնագրում եւ տեքստում «նյութերի» բառից հետո լրացնել «եւ հիդրոֆտորածխածինների» բառերը եւ «տեղյակ չպահելը» բառերը փոխարինել «չտեղեկացնելը» բառով:

Հոդված  2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 87.1-ին հոդվածով.

«Հոդված 87.1. Օզոնային շերտը քայքայող նյութերի եւ հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվություն ստացած հայտատուների կողմից այդ նյութերի ներմուծման անհատական չափաքանակների օգտագործման մասին օրենքով նախատեսված հաշվետվությունը պետական լիազոր մարմին չներկայացնելը

Օզոնային շերտը քայքայող նյութերի եւ հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվություն ստացած հայտատուների կողմից այդ նյութերի ներմուծման անհատական չափաքանակների օգտագործման մասին օրենքով նախատեսված հաշվետվությունը պետական լիազոր մարմին չներկայացնելը կամ ժամկետանց ներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:

Հոդված 3. Օրենսգրքի 242-րդ հոդվածում «88-91-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «87.1-91-րդ հոդվածներով» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2014 թվականի դեկտեմբերի 25-ին Կառավարությունն ընդունել է ?Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված եւ սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու եւ ապրանքների արտահանման եւ (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին? N1524-Ն որոշումը: Որոշման ընդունումը պայմանավորված էր ոլորտի կարգավորմանն ուղղված ԵՏՄ օրենսդրության տեղայնացման եւ դրա՝ ներպետական օրենսդրության հետ ներդաշնակեցման անհրաժեշտությամբ: Այս իրավական ակտով սկսեցին իրավակարգավորման ենթարկվել այնպիսի հասարակական հարաբերություններ, ինչպիսիք են՝ Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում արգելված ապրանքախմբերի, Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի, Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում արգելված ապրանքների կանոնակարգման եւ սահմանափակումների ենթակա ապրանքների լիցենզավորման գործընթացի եւ ոլորտների լիազոր պետական կառավարման մարմինների սահմանման հետ կապված հարաբերությունները: Նոր իրավակարգավորումներն այս ոլորտի համար նախատեսեցին նոր հասկացություններ եւ ընթացակարգեր, ինչպիսիք են՝ ?մեկանգամյա լիցենզիա?-ն, ?թույլտվություն?-ը, դրանց տրամադրման եւ մերժման հիմքերը, ժամկետները:

2016թ-ի հոկտեմբերի 15–ին Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում Մոնրեալի արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) Կողմերի 28–րդ հանդիպմանն ընդունվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության 5-րդ փոփոխությունը: Փոփոխությամբ Արձանագրությամբ կարգավորվող նյութերի ցանկում ավելացվել են հիդրոֆտորածխածինները (ՀՖԱ):

Մոնրեալի արձանագրությունը վերահսկել է օզոնային շերտը քայքայող նյութերի (քլորֆտորածխածիններ (ՔՖԱ) եւ հիդրոքլորֆտորածխածիններ (ՀՔՖԱ) եւ այլ նյութերի) շրջանառությունը: ՔՖԱ-ները 2010թ.-ին հանվել են համաշխարհային տնտեսական գործընթացից ամբողջությամբ, իսկ ՀՔՖԱ-ները դուրս են բերվում գործածումից ներկայումս, ուստի դրանք շատ դեպքերում փոխարինվում են ՀՖԱ-ներով: Կիգալիի փոփոխությունը նախատեսում է ՀՖԱ-ների գործածման փուլային կրճատում, քանի որ օզոնաքայքայիչ նյութերին այլընտրանք հանդիսացող ՀՖԱ-ների օգտագործումն արագորեն աճում է, որոնք, հանդիսանալով հզոր եւ երկարակյաց ջերմոցային գազեր, հայտնվելով մթնոլորտում՝ նպաստում են կլիմայի գլոբալ փոփոխությանը:

ՀՖԱ-ների փուլային փոխարինման միջոցով ակնկալվում է կանխել մոտ 105 մլն տոննա ածխածնի երկօքսիդին համարժեք ջերմոցային գազերի արտանետումները, ինչը կօգնի մինչեւ 2100 թ-ը ակնկալվող ջերմաստիճանի գլոբալ բարձացումը նվազեցնել մինչեւ 0.5 աստիճանով՝ զուգահեռ շարունակելով պահպանել օզոնային շերտը:

Կիգալիի փոփոխությունը ՀՀ Ազգային Ժողովը վավերացրել է 2019 թվականի մարտի 27-ին ՀՕ-15-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 2019 թվականի ապրիլի 11-ին:  Կիգալիի վավերացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է ծագում օրենսդրական կարգավորման ենթարկել նաեւ ՀՖԱ-ների ոլորտը, եւ քանի որ Մոնրեալի արձանագրության կենսագործման կարեւորագույն իրավական գործիքը եւ ոլորտի համասեռ հասարակական հարաբերությունների կարգավորիչ հիմնական իրավական ակտը՝ օրենքը, համարվում է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքը: Նախագծի շրջանակներում նախատեսվում է այն շարադրել նոր խմբագրությամբ, ինչը  կենթադրի էական փոփոխություններ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի նոր խմբագրումը (այսուհետ՝ Օրենք), նախեւառաջ, ենթադրում է Օրենքի վերտառության փոփոխություն, որը ենթադրում է ինչպես կարգավորման առարկայի, այնպես էլ նպատակների եւ խնդիրների փոփոխություն, ինչպես նաեւ փոփոխություն հասկացություններում, քանի որ հիդրոֆտորածխածինները թեեւ օզոնաքայքայիչ չեն, բայց սկսելու են ենթարկվել իրավակարգավորման այս Օրենքի միջոցով: Փոփոխության են ենթարկվում նաեւ գործող «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի որոշ գլուխների վերտառություններ, որոնք կրկին պետք է համապաստասխանեցվեն նախագծով առաջարկվող Օրենքի նոր վերտառությանը: Նախատեսվում է Օրենքի դրույթների համապատասխանեցում նաեւ ԵՏՄ օրենսդրությանը: Մասնավորապես, նախագծում նախատեսվում է ներառել «մեկանգամյա լիցենզիա», «եզրակացություն» (թույլատրող փաստաթուղթը) հասկացությունները:

Փոփոխություն է կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 80.1-ին եւ 242-րդ հոդվածներումում, ինչպես նաեւ նախագծով Օրենսգիրքը լրացվում է նոր՝ 87.1-ին հոդվածով, ինչով Օզոնային շերտը քայքայող նյութերի եւ հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվություն ստացած հայտատուների կողմից այդ նյութերի ներմուծման անհատական չափաքանակների օգտագործման մասին օրենքով նախատեսված հաշվետվությունը պետական լիազոր մարմին չներկայացնելու դեպքում նախատեսվել է վարչական պատասխանատվություն:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ Օրենքը կարտացոլի ինչպես Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը՝ դրանից բխող իրավակարգավորումներով պայմանավորված, այնպես էլ ԵՏՄ ոլորտային իրավակարգավորումները՝ նպաստելով ոլորտում իրականացվող պետական քաղաքականության եւ միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացմանը եւ հասարակական հարաբերությունների արդյունավետ եւ անխափան կանոնակարգմանը:

«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում կմշակվեն եւ Կառավարության հաստատմանը կներկայացվեն ՝

1) Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի «Պետական տուրքի մասին» ՀՕ-186 օրենք,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված եւ սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիայի եւ հայտի ձեվերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման եւ ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 90-Ն որոշում,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի  մարտի 15-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանելու մասին» N327-Ն որոշում,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի  «Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու կարգը հաստատելու մասին» N591-Ն որոշում,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի  դեկտեմբերի 27-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի հաշվառման կարգը հաստատելու մասին» N1565-Ն որոշում:
 


 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

3 հոկտեմբերի 2019  թվականի  N 1409 - Ա
 
 

«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ  «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. հոկտեմբերի 15
            Երեւան

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                            պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1409-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ