Armenian ARMSCII Armenian
Կ-336-30.10.2019-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանել «՝ հինգ տարվա ընթացքում,» բառերը եւ երկրորդ նախադասությունը:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2019 թվականի հուլիսի 16-ին եւ դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:

Եթե մինչեւ 2019 թվականի հուլիսի 16-ը ներկայացված՝ հաշմանդամության  զինվորական կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակի տեսակը հաշմանդամության զինվորական  կենսաթոշակի փոխելու դիմումը մերժվել է  զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հինգ տարի հետո սահմանելու (որոշելու) հիմքով, ապա հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է (կենսաթոշակի տեսակը փոխվում է)՝

1) 2019 թվականի հուլիսի 16-ից, եթե անձը կրկին դիմում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում.

2) դիմելու օրվանից, եթե անձը կրկին դիմում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո: