Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-383-19.11.2019--012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ 2016-2019 ԹԹ. ՈԼՈՐՏԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ, ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ազգային Ժողովը ՈՐՈՇՈւՄ է.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 108-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող,  համակարգող եւ  վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանել տասնհինգ: