Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Կ-29266 -23.09.2019-ՊԻ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Oրենք) 37-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի «դատական ծառայություն,» բառերը հանել,

2) 2-րդ մասի 1-ին կետի «, դատական ծառայողների» բառերը հանել.

3) 3-րդ մասի «եւ դատական» բառերը հանել, իսկ «ծառայություններին» բառը փոխարինել «ծառայությանը» բառով:

Հոդված 2. Օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Օգնականի պաշտոնը պետական հայեցողական պաշտոն է, որի պաշտոնի նշանակման եւ ազատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով: Դատավորի օգնականի անմիջական ղեկավարը համապատասխան դատավորն է:»:

Հոդված 3. Օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 33-րդ կետի «դատական ծառայության եւ» բառերը հանել.

2) 34-րդ եւ 35-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

3) 36-րդ եւ 38-րդ կետերի «դատական ծառայողների եւ» բառերը հանել,

4) 37-րդ կետի «դատական ծառայողների,» բառերը հանել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: