Armenian ARMSCII Armenian
ä-390-26.11.2019,17.01.2020-îÐ-011/2³Ùµ©

вڲêî²ÜÆ Ð²Üð²äºîàôÂÚ²Ü
úðºÜøÀ

вڲêî²ÜÆ Ð²Üð²äºîàôÂÚ²Ü Ð²ðβÚÆÜ úðºÜê¶ðøàôØ Èð²òàôØܺð βî²ðºÈàô زêÆÜ

Հոդված    Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4¬ի հարկային օրենսգրքի ¥այսուհետ` Օրենսգիրք¤ 159¬րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ  3©1¬ին մասով©

«3©1© Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում« ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող ¥ուսանող¤ վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցվում է ուսումնական տարվա ավարտից հետո` սույն Օրենսգրքի 160©1¬ին հոդվածով սահմանված կարգով:»: 

Հոդված   Օրենսգիրքը  լրացնել  հետևյալ  բովանդակությամբ                   160©1¬ին հոդվածով©

«Հոդված 160© Վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող  ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձը 

1© Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ¥այդ թվում` հարկային գործակալի միջոցով¤ եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով« բայց ոչ ավելի« քան Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում« ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողի ¥ուսանողի¤ ուսման համար վճարված գումարը:

2© Եկամտային հարկի հաշվարկման և վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում սույն հոդվածով և Օրենսգրքի 160¬րդ հոդվածով սահմանված արտոնություններից միաժամանակ օգտվելու իրավունք ունեցող ռեզիդենտ ֆիզիկական անձը կարող է օգտվել դրանցից միայն մեկից:

3© Սույն օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից՝

1¤ կարող են օգտվել  Հայաստանի Հանրապետության քաղաքացիները©

2¤ վարձու աշխատող հանդիսացող սովորող ¥ուսանող¤ ֆիզիկական անձը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:

4© Սույն հոդվածի նկատմամբ կիրառելի են Օրենսգրքի 160¬րդ հոդվածի 3¬րդ մասի 2¬րդ« 3¬րդ կետերը և 5¬րդ մասը:

5©Սույն հոդվածով սահմանված` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց` ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը:»: 

Հոդված

1© Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2© Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1¬ից: 

3© Սույն օրենքի 2¬րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը« ինչպես նաև համապատասխան մասնագիտությունների ցանկը Կառավարությունը սահմանում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: