Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-448-17.01.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-149-Ն օրենքի(այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին նախադասությունը հանել:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում «արարողությունների ժամանակ» բառերից հետո լրացնել հետեւյալ բոնանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես պետք է բարձրացվի Հայաստանի Հանրապետության ռեգիստրում գրանցված նավերի, օդային եւ ջրային այլ տրանսպորտային միջոցների վրա:»:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասում «վերահսկիչ» բառը փոխարինել «հաշվեքննիչ» բառով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «բարձրացնելու» բառից հետո լրացնել «(տեղադրելու)» բառով.

2) 1-ին մասում «բարձրացվի» բառից հետո լրացնել «(տեղադրվի)» բառով.

3) 1-ին մասում «տվյալ շենքի»  բառերը հանել.

4) 1-ին մասում «ձախ» բառից հետո լրացնել «առաջին դիրքում» բառերով.

5) 1-ին մասում «ձախ» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Շենքերի ներսում Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության գերբի հետ միաժամանակյա տեղադրման դեպքում  Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է տեղադրվի գերբից ցածր՝ ձախ դիրքում (դեմքով դեպի գերբը):»:

6)  2-րդ մասում «բարձրացվել» բառից հետո լրացնել «(տեղադրվել)» բառով:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1) վերնագրում  պահանջները բառից հետո լրացնել «եւ օգտահանումը» բառերով.

2) 1-ին մասում « Բարձրացված » բառից հետո լրացնել «(տեղադրված)» բառով.

3) 2-րդ մասում «կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս» բառերը փոխարինել «պետք է լինի առնվազն 1:2.2-ի» բառերով.

4) «կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով՝

«Փակ տարածքներում բարձրացված (տեղադրված) Հայաստանի Հանրապետության դրոշի (կախված դիրքում) ստորին եզրը պետք է գտնվի գետնից առնվազն 25 սանտիմետր բարձրության վրա:

Հայաստանի Հանրապետության դրոշը թեք դիրքով կախելու կամ ամրացնելու դեպքում դրոշաձողը պետք է լինի առնվազն 75 աստիճանի տակ:»:

5) « լուսավորվի:» բառից հետո լրացնել հետյալ բովանդակությամբ նոր մասերով՝

«Գունաթափված, մաշված, ամբողջականությունը կորցրած Հայաստանի Հանրապետության դրոշի օգտահանման պատասխանատվությունը եւ հնարավոր ֆինանսական ծախսը դրվում է այն տեղադրող եւ գործածող իրավաբանական կամ ֆիզիկական անձի վրա:

Հայաստանի Հանրապետության դրոշի օգտահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:»:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում «դրոշից» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կառույցների, պետական կրթական կամ մշակութային կազմակերպությունների դրոշների հերալդիկ հիմքում կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության դրոշը:»:

Հոդված 7.
 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն ՀՀ դրոշը հանդիսանում է ՀՀ խորհրդանիշը: «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ արարողակարգային միջոցառումների ժամանակ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները՝ պետական դրոշը եւ օրհներգը, օգտագործվում են «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչը հավաստում է, որ դրոշը որպես խորհրդանիշ կարեւոր նշանակություն ունի նաեւ միջազգային հարաբերություններում ՀՀ-ն ներկայացնելիս:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1114-րդ հոդվածի համաձայն պաշտոնական խորհրդանիշները եւ նշանները (դրոշները, զինանշանները, շքանշանները, դրամանիշները եւ այլն) հեղինակային իրավունքի օբյեկտ չեն, ուստի հատուկ կարգավորումներ են նախատեսված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքով, որը արդիականացման կարիք ունի:

Օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցնել  ժամանակակից զարգացումներին:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

16 հունվար 2020թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Գրությանը կից ներկայացվում է՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արմեն Փամբուխչյան)

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում լրացվող եւ փոփոխվող հոդվածների մասին տեղականքը:

Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
 
 

Ազգային Ժողովի պատգամավոր՝                   Արմեն Փամբուխչյան