Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-356-12.11.2019,10.02.2020-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) խնամակալության նպաստը:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին  գլխով.

«ԳԼՈՒԽ 8.1

Հոդված 36.1. Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը եւ տրամադրման հիմքը

1. Խնամակալության նպաստ ստանալու իրավունք ունեն տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ ճանաչվածները, որոնք հաշվառված են խնամակալության նպաստի համակարգում:

2. Խնամակալության  նպաստ ստանալու իրավունքը ծագում է դիմողի դիմելու օրվա դրությամբ, եւ խնամակալության  նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից:

Հոդված 36.2. Խնամակալության նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը

1.  խնամակալության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) խնամակալության նպաստի համակարգում հաշվառումից դուրս գալու դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած խնամակալության  նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման դեպքում.

3) դիմողի կողմից սույն օրենքով սահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

4) խնամակալության նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.

5) խնամակալության նպաստ ստացողի՝ խնամակալության համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:

2. Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: