Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-487-25.02.2020-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով՝

«5) ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց՝  իրենց ազգային, կրոնական տոները կամ պատմական տարեթվերը նշելու համար` ոչ ավելի, քան տարեկան չորս օր»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն սեփական կրոնը կամ հավատը ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ հրապարակավ կամ մասնավոր կարգով դավանելու, իրենց ազգային եւ կրոնական տոները եւ պատմական տարեթվերը նշելու, իրենց ազգային ծիսակատարություններին մասնակցելու, իրենց ազգային խորհրդանիշերը օգտագործելու իրավունք՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները?

Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք իրավունք ունեն պահպանել եւ զարգացնել իրենց ներքին միջանձնային եւ միջխմբային հարաբերությունները՝ իրենց մշակույթին եւ ավանդույթներին բնորոշ առանձնահատկություներով?

Հաշվի առնելով այս ամենը՝ առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով՝

«5) ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց՝ իրենց ազգային, կրոնական տոները կամ պատմական տարեթվերը նշելու համար` ոչ ավելի, քան տարեկան չորս օր»:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ