Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-4289-20.12.2019,02.03.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 169.28 հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1.«Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից (սույն հոդվածում այսուհետ՝ հայտարարատուներ) «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրերը (սույն հոդվածում այսուհետ՝ հայտարարագրեր) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո 30 օրվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելը`

«առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքում լրացնել նոր՝ 206.17 հոդված.

«Հոդված 206.17. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը

1. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացրած անձի կողմից վարույթի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը՝ մինչեւ կարգապահական վարույթ հարուցած մարմնի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ի մասով նախատեսված արարքը, որը կատարվել է Էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամի կողմից՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 223-րդ հոդվածում լրացնել նոր՝ 5.1.-ին մաս. «սույն օրենսգրքի 206.17-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի ղեկավարի (Դատական դեպարտամենտի ղեկավար) հայցադիմումով.»:

Հոդված 5. Օրենսգրքի 244.17-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ