Armenian ARMSCII Armenian
Կ-531-26.03.2020-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքահարկի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) առաջին պարբերության «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`» բառերը փոխարինել «օրենքով սահմանված զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները`» բառերով.

2) երկրորդ պարբերության «ժամկետային» բառը փոխարինել «զինվորական» բառով, իսկ «ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք» բառերը՝ «օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող, ինչպես նաեւ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողները» բառերով.

3) հինգերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն մասով սահմանված արտոնությունների իրավունքը դադարում է զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաեւ հարկվող օբյեկտ համարվող գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում:».

4) վեցերորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանված արտոնությունների կիրառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: